Արմինֆո.Հայաստանը 2022թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է շաքարի ներմուծման ծավալները՝ 4,6 անգամ, մինչեւ 26,1 հազար տոննա: Եվ գրեթե նույնքան բարձրացել է ներկրվող շաքարի մաքսային արժեքը՝ 4,5 անգամ, մինչեւ 14,7 մլն դոլար: Այս մասին վկայում են Մաքսային ծառայության տվյալները։
Շաքարի հիմնական ծավալը հայկական շուկա ներմուծվել է Բրազիլիայից (90,7%), իսկ փոքր ծավալները ներմուծվել են Նիդերլանդներից (4,2%), ՌԴ-ից (3,4%), Բելառուսից (0,6%), Լեհաստանից (0,5%), Ուկրաինայից (0,4%): Աննշան մատակարարումներ են արձանագրվել Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Իտալիայից, Մավրիկիայից, Հնդկաստանից, Կոլումբիայից, Չինաստանից, Լաոսից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Գվատեմալայից։
Աղբյուրի համաձյան, առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 229,7 տոննա շաքար' 211,7 հազար դոլար ընդհանուր գումարի: Քանակական և արժեքային արտահայտությամբ ցուցանիշները տարեկան կտրվածքով մի քանի անգամ աճել են:
Արտահանման հիմնական շուկան ՌԴ-ն է (81,8%), ինչպես նաև Վրաստանը (18%), և շատ չնչին ծավալներ են արտահանվել ԱՄՆ և Ղազախստան։
Նշենք, որ ավելի վաղ ունեցած տվյալներով, Հայաստան շաքարավազի ներմուծման 99,9 տոկոսը բաժին է ընկնում օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող "Ալեքս Գրիգ" ընկերությանը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |