Արմինֆո. Միայն 2022 թվականի ամռանը Viber-ը Հայաստանում արգելափակել է 25,7 հազար օգտահաշիվ, որոնցից զանգահարել են օգտատերերին եւ ներկայացել որպես տարբեր կազմակերպություններ եւ արգելափակվել են մեսենջերում օգտատերերի բողոքներից հետո: Այդ մասին ասվում է Rakuten Viber-ի պաշտոնական հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն, որպես կանոն, խարդախները գրում կամ զանգահարում են օգտատերերին հատուկ ստեղծված օգտահաշիվներից, օգտագործելով կեղծ անուններ՝ իրենց որպես այս կամ այն կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչներ ներկայացնելու նպատակով, հատկապես, հաճախ դա վերաբերում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են բանկային ծառայությունները, հեռահաղորդակցությունը եւ այլն: "Viber - ը հիշեցնում է digital-միջավայրում ուշադիր եւ զգույշ լինելու անհրաժեշտության մասին, չանցնել անհայտ շփումների հղումներով, ինչպես նաեւ միշտ օգնել մտերիմներին, եթե ինչ-որ կասկածելի բան է տեղի ունենում", - ասվաում է հաղորդագրությունում:
Ավտոմատ համակարգի օգնությամբ Viber-ի թիմը պարբերաբար արգելափակում է հաշիվները, որոնց ստեղծողները ներկայանում են որպես բանկերի եւ այլ կազմակերպությունների (նույնիսկ պետական) ներկայացուցիչներ կամ փորձում են խաբեությամբ ստանալ օգտատերերի անձնական տեղեկությունները կամ ֆինանսական միջոցները: Viber-ն օգտագործում է ալգորիթմներ, որոնք ավտոմատ կերպով որոշում են հավելվածի հետ կասկածելի աշխատանքը, եւ արգելափակում են համապատասխան օգտահաշիվները:
Viber - ը խորհուրդ է տալիս կասկածելի հաշվից հաղորդագրություններ ստանալու դեպքում խարդախի հեռախոսը նշել որպես "սպամ", բացելով երկխոսության պատուհանը այդ օգտատիրոջ հետ եւ ընտրել երկու տարբերակներից որեւէ մեկը. «սա սպամ է», «արգելափակել»: Երբ որոշակի քանակությամբ նշումներ կան այն մասին, որ օգտահաշիվը զբաղվում է սպամ-հաղորդագրություններով կամ զանգերով, այն կարգելափակվի Viber-ում եւ չի կարող անհանգստացնել մեսեենջերից օգտվողներին: Տեղեկատվությունը կարելի է փոխանցել նաև Viber-ի աջակցման ծառայությանը։
"Օգտատերերի անվտանգությունը Viber-ի համար առանցքային առաջնահերթություններից մեկն է, հենց այդ պատճառով 2016 թվականից մեսենջերում բոլոր հիմնական գործառույթները պաշտպանված են միջանցիկ կոդավորմամբ, այդ թվում, դա վերաբերում է անձնական եւ խմբակային զրույցներին, անձնական ձայնային եւ տեսազանգերին, մեդիաֆայլերի փոխանակմանը եւ օգտատիրոջ բոլոր կապված սարքերի անվտանգությանը: Դա նշանակում է, որ ֆայլերը կոդավորված են ուղարկողի սարքի վրա և վերծանվում են արդեն ստացողի սարքի վրա։ Viber-ը, որպես հարթակ, մնում է միայն հեռախոսահամարների միջեւ կապի փաստը: Ոչ մեսենջերը, ոչ երրորդ անձինք չեն կարող մուտք գործել փոխանցված բովանդակություն", - ասված է աղբյուրի մեջ:
Նշենք, որ Rakuten Viber-ը էլեկտրոնային առեւտրի եւ ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատար Rakuten Group Inc-ի մի մասն է (Ճապոնիա): Դա Golden State Warriors բասկետբոլային ակումբի պաշտոնական հավելված է զանգերի եւ ակնթարթային հաղորդագրությունների համար, որը ողջ աշխարհի օգտատերերին թույլ է տալիս միմյանց ուղարկել անվճար տեքստային հաղորդագրություններ, կատարել տեսազանգեր, շփվել խմբային չաթերում, շփվել սիրելի բրենդների եւ հայտնիների հետ, ինչպես նաեւ հետեւել դրանց թարմացումներին: