Արմինֆո.Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2023թ. հունվար-փետրվարին կազմել է 1 675.7 մլն կվտ/ժամ, որը ընդամենը 0,2%-ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից (նախորդ տարվա 21,9% աճի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն փետրվար ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 8% - ով՝ մինչև 804 մլն կվտ/ժամ:
Մասնավորապես, ս.թ. հունվար-փետրվար ամիսներին ՀԷԿ-երը կրճատել են արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը տարեկան 21,7% - ով' մինչև 170.5 մլն կվտ/ժամ: Գրեթե նույնքան կրճատվել է հողմային կայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ տարեկան 20% - ով, մինչև 0.7 մլն կվտ/ժամ:
Ընդ որում, էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են ՋԷԿ-եր՝ տարեկան 0,4% - ով, մինչև 834,4 մլն կվտ/ժամ, եւ ՀԱԷԿ-ը՝ 2,3 տոկոսով, մինչև 622,2 մլն կվտ/ժամ: Բայց էներգիայի արտադրության տարեկան զգալի աճ են ապահովել արևային էլեկտրակայանները՝ 2,2 անգամ, մինչև 47,9 մլն կվտ/ժամ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |