Արմինֆո.Կառավարությունը մայիսի 4-ի նիստում հավանություն է տվել 2022 թ. դեկտեմբերի 13-ին և 2023 թ. փետրվարի 15-ին հայտագրերի փոխանակման ձևով կնքված՝ «Գերմանական Միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև համագործակցության զարգացմանը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ՄՀԸ և ՎՎԲ տեղային գրասենյակներ։ Համաձայնագիրը ներառում է դրույթներ ՄՀԸ և ՎՎԲ գրասենյակների հանձնառությունների, ինչպես նաև ՀՀ և ԳԴՀ կառավարությունների պարտավորությունների վերաբերյալ։ Համաձայնագրով նախատեսվում է, որ ՄՀԸ գրասենյակը կաջակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետության անունից Տեխնիկական համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերի կատարմանն ու կառավարմանը և կներկայացնի ՄՀԸ-ն Հայաստանում: ՄՀԸ գրասենյակը կարող է կատարել նաև նախատեսված ծրագրերից դուրս մասնագիտական և վարչարարական այլ գործառույթներ, ինչպես նաև երկրին առնչվող և տարածաշրջանային բնույթի հանձնարարություններ:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |