Արմինֆո.Մայիսի 12-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի առցանց բանակցությունները <ԳՈՒՏԱ-ԲԱՆԿ> ԲԸ նախագահ Անդրեյ Սմիրնովի և փոխնախագահ Ալեքսեյ Գորոխովի հետ' Հայաստանի Հանրապետությունում բանկի թղթակցային ցանցի զարգացման շուրջ: Այդ մասին հաղորդում է առևտրային ներկայացուցչության ֆեյսբուքյան պաշտոնական էջը ։
Անդրեյ Սմիրնովը պատմել է "ԳՈՒՏԱ-ԲԱՆԿ"-ի գործունեության մասին, նշելով, որ բանկը ներկայացնում է ռուսական խոշոր ընկերությունների շահերը բժշկական, սննդի, շինարարության եւ զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաեւ հետաքրքրություն է հայտնել հայկական բանկերի հետ համագործակցության զարգացման հարցում:
Իր հերթին՝ Աննա Դոնչենկոն տեղեկացրել է հայկական բանկային հատվածի հետ համագործակցության զարգացման գործում ռուսական բանկերին խորհրդատվական օգնություն ցուցաբերելու առեւտրային ներկայացուցչության աշխատանքի, Հայաստանում գործող ֆինանսական կառույցների, ազգային արժույթով հաշիվներ բացելու հնարավորության, ինչպես նաեւ "ArCa-mir" վճարահաշվարկային համակարգի աշխատանքի առանձնահատկությունների մասին:
Կողմերը քննարկել են նաև ազգային արժույթներով հաշվարկների համար թղթակցային հաշիվներ բացելու նպատակով ՀՀ բանկերի հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու հնարավորությունը:
Միջոցառման արդյունքում հայ պոտենցիալ գործընկերների հետ երկխոսություն հաստատելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առևտրային ներկայացուցչության կողմից հայկական բանկերի վերաբերյալ տեղեկանքներ ուղարկելու, երկխոսությունը շարունակելու և բանակցությունների կազմակերպմանն աջակցելու վերաբերյալ:
<ԳՈՒՏԱ-ԲԱՆԿ>-ը մոսկվյան բանկ է, որն իր գործունեությունը սկսել է 1991 թվականին։ Հիմնական բաժնետերը "ՏԷԵՐԱ" ԲԸ-ն է (99,925%) բաժնեմասով: " ԳՈՒՏԱ-ԲԱՆԿ" ԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է 1 700 միլիոն ռուբլի
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |