Արմինֆո. Telecom Armenia-ն այսօր մեկնարկում է բաժնետոմսերի վաճառքը՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին մասնակցելու տեխնոլոգիական, 100% հայկական կապիտալով ընկերության զարգացմանը ու կիսելու հաջողությունները։
Ընկերության հաղորդագրության համաձայն, առաջնային հրապարակային առաջարկի (IPO) միջոցով Telecom Armenia-ն տեղաբաշխում է 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս։
Բաժնետոմս կարելի է ձեռք բերել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևը Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։
Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ամբողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |