Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը զուսպ 0,25 տոկոսային կետով՝ 10,75%-ից մինչև 10,5%՝ երկու տարվա բարձրացումից հետո՝ 2022 թվականի վերջին այն հասցնելով պատմական առավելագույնին և մինչ օրս պահպանելով այդ մակարդակը։ Որոշումը կայացվել է հունիսի 13-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:
Ըստ այդմ, նույնքան նվազեցվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 12,25%-ից մինչև 12%, եւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 9,25%-ից մինչև 9,5%:
ԿԲ խորհրդի այս որոշման մանրամասն հիմնավորումն այսօր՝ ժամը 15:30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացնի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Հարկ է նշել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը Կենտրոնական բանկի կողմից մինչև 10,75% մակարդակ բարձրացվել էր 2022 թվականի դեկտեմբերի 13 - ին, և դա նոր պատմական առավելաագույնն էր՝ 2015 թվականի 10,5% - ից հետո։ Նախորդ հինգ բարձրացումները տեղի են ունեցել 2022 թվականի փետրվարին՝ 7,75%-ից մինչև 8%, մարտին՝ մինչև 9,25%, օգոստոսին՝ մինչև 9,5%, սեպտեմբերին՝ մինչև 10% և նոյեմբերին՝ մինչև 10,5%։ Իսկ 2021 թվականից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 13-ը ներառյալ տեղի էր ունեցել վերաֆինանսավորման տոկոսադրույքի տասներկու բարձրացում, ընդհանուր առմամբ, 5,25%-ից մինչև 10,75%։ Հիշեցնենք, որ նախորդ տարիներին վերաֆինանսավորման տոկոսադրույքի պատմական առավելագույնը գրանցվել էր 2015թվին՝ 10.5%, մասնավորապես, փետրվարի 10-ին բարձրանալով 1 տ. կ. - ով՝ 9.5%-ից մինչեւ 10.5%:
Վիճակագրական տվյալներով՝ 2023թ. մայիսին Հայաստանի սպառողական շուկայում տարեկան պաշտոնական գնաճը 2022թ. մայիսի 9% գնաճից նվազել է մինչև 1,3%: Իսկ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող 2023թ. մայիսի բազային տարեկան գնաճը դեռևս հրապարակված չէ (2022թ. մայիսի գնաճային տարեկան 8,4%- ի դիմաց), սակայն ապրիլին արդեն արձանագրվել է մինչև 4,3% նվազում՝ 2022թ. ապրիլի գնաճային տարեկան 8%-ից:
Հիշեցնենք, որ 2021 թվականին նույնպես ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր վեց անգամ. փետրվարին (0,25 տ. կ. - ով ՝ մինչև 5,5%), մայիսին (0,5 տ. կ. – ով՝ մինչև 6%), հունիսին (0,5 տ. կ.՝ մինչև 6,5%), օգոստոսին (0,5 տ. կ.՝ մինչև 7%), սեպտեմբերին (0,25 տ. կ.՝ մինչև 7,25%) և դեկտեմբերին (0,5 տ. կ.՝ մինչև 7,75%), ինչին համապատասխան, այդ ժամանակահատվածներում նույնքան բարձրացվել են լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները՝ սկզբնական 6,75% - ից մինչև դեկտեմբերյան 9,25%, իսկ բանկերից ներգրավվող ավանդներինը՝ նախնական 3,75% - ից մինչեւ դեկտեմբերի 6,25%: Իսկ 2020 թվականին ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել է չորս անգամ՝ նվազման, և մեկ անգամ՝ բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի 5.5%-ից մինչև 4.25% իջեցմանը (2020թ. մարտ, ապրիլ, հունիս, սեպտեմբեր) դեկտեմբերին հաջորդել է բարձրացում մինչև 5.25%: Համապատասխան փոփոխության են ենթարկվել լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները՝ մինչև դեկտեմբերի 6,75% և 3,75%: