Արմինֆո.2023թ. մայիսի 31-ի դրությամբ ոչ ռեզիդենտների (ֆիզիկական և իրավաբանական անձանց) ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 1.3 տրլն դրամ: Այդ մասին հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ուշադրություն հրավիրելով ոչ ռեզիդենտների ավանդների տարեկան աճի դանդաղման վրա։
Ընդ որում, ԿԲ ղեկավարը նշել է, որ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդները հաշվետու ամսաթվի դրությամբ հասել են 706 մլրդ դրամի՝ գրեթե կրկնակի գերազանցելով մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: Սակայն, նրա հավաստմամբ, միայն ընթացիկ տարվա հինգ ամիսներին ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների աճը եղել է չնչին, ընդամենը, 0,5 տոկոս:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |