Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023 16:13
Կարինա Մելիքյան

Հայկական բանկերի շահույթի աճը կտրուկ դանդաղել է

Հայկական բանկերի շահույթի աճը կտրուկ դանդաղել է

Արմինֆո. Հայաստանի բանկերի շահույթի աճը կտրուկ դանդաղել է՝ տնտեսության վարկավորման շարունակական լուրջ արգելակման ֆոնին։ Այսպես, Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2023թ. առաջին կիսամյակում աճել է տարեկան 24,8% - ով (2022թ. նույն ժամանակահատվածում 2,8 անգամ աճի դիմաց)՝ հասնելով 73,6 մլրդ դրամի (367,8 մլն դոլար), ընդ որում, նաև եռամսյակային աճի խիստ արգելակմամբ՝ 3,4 անգամից հասնելով, ընդամենը, 5,2% - ի։

 

ԱրմԻնֆո-ի հետ փոխկապակցված AmRating վարկանիշային գործակալության (CRA) վերլուծաբանների կարծիքով, շահույթի աճի տեմպերի էական նվազման այս միտումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի, քանի որ տնտեսության վարկավորումը նախկինի պես շարունակում է տեղապտույտը, իսկ արտարժույթով գործառնություններն այն ծավալը, որոնք կատարվել են անցյալ տարի ռելոկանտների կողմից, արդեն հազիվ թե կանխատեսվի: Այսպիսով, բանկերի եկամտի հիմնական աղբյուրը կմնան ծառայությունների դիմաց վճարները և միջնորդավճարները:

 

ԱրմԻնֆո-ի պատրաստած՝ Հայաստանի բանկերի էքսպրեսս ռենքինգի 30.06.2023թ. տվյալների համաձայն, վարկային ներդրումների և այլ փոխառությունների ծավալի տարեկան աճի որոշակի արագացումը՝ 1% - ից մինչև 14,3%, մինչև 4,5 տրիլիոն դրամ (11,7 մլրդ դոլար) առաջխաղացումով, շարունակում է աջակցվել մանրածախ վարկերով, այլ ոչ թե՝ կորպորատիվ վարկերով: Ընդ որում, դանդաղել են բանկերի (հիմնականում արտասահմանյան) նոստրո հաշիվների միջոցները՝ 19%-ից մինչեւ 14,5% - ի, իսկ արժեթղթերում ներդրումների աճը, ընդհակառակը, արագացել է՝ 11,6%-ից մինչեւ 28,8% - ի, որոնց ծավալը 2023թ. հուլիսի 1-ին գրեթե հավասարվել է՝ հասնելով, համապատասխանաբար, 1,8 տրլն և 1,7 տրլն դրամի ($4,8 մլրդ և $4,5 մլրդ)։

 

Վերլուծաբանների կարծիքով, արդյունքում, տոկոսային եկամուտների  24% տարեկան աճը՝ մինչև 347.4 մլրդ դրամ, ուղեկցվել է ոչ տոկոսային եկամուտների 32.1% անկմամբ՝ մինչև 128.6 մլրդ դրամ, մինչդեռ, մեկ տարի առաջ ապրոգրեսիվ աճ էին գրանցել ոչ տոկոսային եկամուտները, որոնք աճել էին 3.5 անգամ ' տոկոսային եկամուտների ընդամենը 7.7% համեստ աճի դեպքում: Եվ, եթե տոկոսային եկամուտներն առավելապես աճել են արժեթղթերով գործարքների, իսկ ավելի պակաս՝ վարկավորման հաշվին, ապա ոչ տոկոսային եկամուտների նվազումը տեղի է ունեցել արտարժույթով գործարքների, ինչպես նաև դրամական փոխանցումների և քարտային գործառնությունների արգելակման պատճառով։

 

Արդյունքում՝ ակտիվների տարեկան աճն արագացել է՝ 7%-ից մինչեւ 17,2%՝ հասնելով 8,5 տրլն դրամի (22 մլրդ դոլար) ։ Դրանց կառուցվածքում վարկային ներդրումների դոմինանտը մեկ տարվա ընթացքում նվազել է ՝ 54,7%-ից մինչև 53,3% (2021 թվականի 57,9% - ի դիմաց), ինչին զուգընթաց աճել է արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը՝ 18,6% - ից մինչև 20,5%, իսկ փոքր-ինչ նվազել է բանկերում նոստրո հաշիվներում միջոցների մասնաբաժինը ՝ 22,2% - ից մինչև 21,7% (2021 թվականի 17,8% - ի և 19,9% - ի դիմաց)։

 

Դրան զուգահեռ, ընդհանուր պարտավորությունների տարեկան աճը արագացել է՝ 4,2%-ից մինչեւ 15,8% - ի (եռամսյակի 0,3% անկման դեպքում)՝ հասնելով 7,1 տրլն դրամի (18,3 մլրդ դոլար)։ Դրանց կառուցվածքում 72.3% - ը կամ 5.1 տրլն դրամը բաժին է ընկնում հաճախորդների հանդեպ պարտավորություններին, իսկ 24.3% - ը կամ 1.7 տրլն դրամը բաժին է ընկնում բանկերի եւ այլ կազմակերպությունների հանդեպ պարտավորություններին (հաշվի առնելով կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավումները), առաջինների տարեկան աճի 9.2% - ից մինչեւ 29.4% արագացմամբ եւ երկրորդների անկման 6.1% - ից մինչեւ 10.2%  խորացմամ:

 

AmRating-ի վերլուծաբանների կարծիքով, հաճախորդների հանդեպ պարտավորությունների շարունակական աճը բացատրվում է դեռեւս անցյալ տարվանից ռելոկանտների (հիմնականում Ռուսաստանից) կողմից բացված բազմաթիվ հաշիվների առկայությամբ, որոնք Հայաստան տեղափոխվելով այստեղ տեղափոխեցին իրենց կապիտալն ու բիզնեսը: Հենց այդ ժամանակ մեծ թվով ռելոկանտների առկայությունը (ավելի քան 110 հազար մարդ) "փոխեց" հայկական բանկինգի առաջնահերթությունները՝ ավանդական վարկավորումից դեպի քարտային եւ արտարժութային գործառնություններ։ Ընդ որում, վերջիններիս հաշվին, փոխարժեքի բարձր անկայունության ֆոնին, Հայաստանի ֆինանսական հատվածն անցյալ տարի ստացել է եռամսյակային գերշահույթ, որը, միաժամանակ, պահպանվել է ոչ ռեզիդենտների համար սահմանված քարտերի եւ հաշիվների բացման բարձր սակագներից ստացված եկամուտներով, ինչպես նաեւ ֆինանսական գործարքների միջնորդավճարների ընդհանուր աճով: Սակայն, այն բանից հետո, երբ Հայաստանում բնակություն հաստատած ներգաղթյալներն ավարտեցին իրենց միջոցները փոխանցել այստեղ բացված հաշիվներին, արժութային և քարտային գործարքների աժիոտաժը հանդարտվեց, փոխարժեքը քիչ թե շատ կայունացավ, և, արդյունքում, արգելակվեց շահույթի աճը, որը, բացի այդ, պատշաճ կերպով չի ապահովվում վարկավորմամբ և, բացի այդ, "հալվում է" թունավոր վարկերի դուրսգրումից։

 

Այդուհանդերձ, զուտ շահույթի նույնիսկ զուսպ աճը թույլ է տվել կուտակված շահույթն ավելացնել տարեկան 61% - ով ՝ մինչև 578.9 մլրդ դրամ ($1.5 մլրդ), ինչն, իր հերթին, աջակցել է բանկային համակարգի ընդհանուր կապիտալի երկնիշ աճի տեմպերին 24.4% - ով՝ մինչև 1.42 տրլն դրամ ($3.7 մլրդ): Շուկայի միագումար ընդհանուր կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալի դոմինանտը նվազել է 61% - ից մինչև 52%, իսկ կուտակված շահույթի մասնաբաժինը աճել է 32% - ից մինչև 41%:

 

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում փոփոխության են ենթարկվել նորմատիվային պահանջները։ Մասնավորապես, մայիսի 1 - ից հավելավճարի՝ կապիտալի հակացիկլիկ բուֆերի (ԿՀԲ) 0% - ից մինչև 1% բարձրացման արդյունքում փոխվել են հիմնական և ընդհանուր կապիտալի բավարարության նորմատիվների նվազագույն չափերը և դրանց հաշվարկման մեթոդաբանությունը։ Այսպիսով, ընդհանուր կապիտալի բավարարության նորմատիվը նախկին 12% - ից իջեցվել է մինչև 11% ։ Հետագայում ՝ ս. թ. օգոստոսից նախատեսվում է ԿՀԲ-ի հավելավճարի ևս մեկ բարձրացում ՝ 1% - ից մինչև 1,5%, ինչը ենթադրում է ընդհանուր կապիտալի բավարարության նորմատիվի նվազում՝ արդեն 11% - ից մինչև 10,5%:

 

Հարկ է նշել, որ հենց այդ նորմատիվների միջին շուկայական ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է կապիտալի երկնիշ աճի արդյունքում՝ ռիսկով կշռված ակտիվների թույլ դինամիկայի պայմաններում ։ Մասնավորապես, հիմնական կապիտալի բավարարության (N1/1 min 6,2%) տարվա ընթացքում աճել է 25,3% - ից մինչև 28,5%, իսկ ընդհանուր կապիտալի բավարարության նորմատիվը (N1/2 min 11%)՝ 26,7% - ից մինչև 31,2%: Զուգահեռաբար նկատվել է իրացվելիության նորմատիվների միջին շուկայական ցուցանիշի նվազում՝ ընթացիկ, կարճաժամկետ և երկարաժամկետ, և միայն ընդհանուր իրացվելիության մակարդակը (N2/1 min 15%) աննկատ աճել է՝ 35,5% - ից հասնելով 36% - ի։ Այսպիսով, միջին շուկայական ընթացիկ իրացվելիության նորմատիվը (N2/2 min 60%) մեկ տարվա ընթացքում նվազել է 144,1% - ից մինչև 137%, կարճաժամկետ իրացվելիության նորմատիվը (LCR min 100%, N2/3)՝  341,6% - ից մինչև 270,8%, երկարաժամկետ իրացվելիության նորմատիվը (NSFR min 100%, N2/4)՝  157,5% - ից մինչև 147,2%: Ընդ որում, ընթացիկ իրացվելիության նորմատիվը շուկայում միջին հաշվով նվազել է բարձր իրացվելի ակտիվների թույլ դինամիկայի պատճառով ՝ ցպահանջ պարտավորությունների զգալի աճի պայմաններում։ Իսկ ինչ վերաբերում է ավելի ուշ (2022թ.կեսերին) ներդրված երկու նորմատիվներին (N5/1 max 10% և N5/2 max 5%), որոնք կոչված են զսպել հիփոթեքային վարկերի ռիսկերը, ապա դրանց միջին շուկայական ցուցանիշն ընթացիկ տարում, առաջին եռամսյակում, համապատասխանաբար, 1,95% և 1,63%-ից մինչև 2,19% և 7,55% աճից հետո, II եռամսյակում նվազել է մինչև 2,18% և 0,65% ։ Դրամային հիփոթեքային վարկերի նորմատիվի պակաս նկատելի նվազումը կարող է կապված լինել արտարժութային հիփոթեքի տրամադրման օրենսդրական սահմանափակման հետ։

 

2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ակտիվների գծով առաջատար հնգյակում են Արդշինբանկը, Ամերիաբանկը, Հայբիզնեսբանկը, ԱԿԲԱ Բանկը և Ինեկոբանկը, վարկային ներդրումների գծով ՝ Ամերիաբանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ Բանկը, Հայբիզնեսբանկը և Ինեկոբանկը, արժեթղթերում ներդրումների գծով ՝ Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Հայբիզնեսբանկը, Ամերիաբանկը և Կոնվերս Բանկը, հաճախորդների հանդեպ պարտավորությունների գծով՝ Արդշինբանկը, Ամերիաբանկը, Հայբիզնեսբանկը, ԱԿԲԱ Բանկը և Ինեկոբանկը, ընդհանուր կապիտալով' Ամերիաբանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, ԱԿԲԱ Բանկը և Ինեկոբանկը:

 

2023թ. առաջին կիսամյակում զուտ շահույթի մակարդակով առաջատարի դիրքը պահպանել է Արդշինբանկը, երկրորդ հորիզոնականում է Ամերիաբանկը, երրորդ հորիզոնականում՝ Ինեկոբանկը, չորրորդում' ԱԿԲԱ բանկը, իսկ հինգերորդում' Կոնվերս Բանկը:

 

Նշենք, որ 2022 թվականի նոյեմբերին նոր մասնակցի հայտնվելուց հետ՝ ի դեմս FastBank-ի, Հայաստանում գործում է արդեն 18 բանկ, որոնց թվում են HSBC (Մեծ Բրիտանիա), ՎՏԲ (ՌԴ), Mellat (Իրան), Byblos Bank (Լիբանան) արտասահմանյան բանկերի «դուստրերը»։ Միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները՝ ի դեմս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), ներկա են միայն Ամերիաբանկի կապիտալում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակովԱրմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնիԱռողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցմանՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունիցՄոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրըԳնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամԿառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետովՕդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և ՎրաստանումՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Հայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէՀայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ
Օդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոններիՕդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոնների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունումՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ
Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալներըԶարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանըՆուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10