Արմինֆո. Օգոստոսի 7-ին «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի և ֆրանսիական «Գրուպ Սոլժես Էներջի» (Solges Energy) ՓԲԸ-ի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում նորարարական, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, որով նախատեսվում է կառուցել Հայաստանում առաջին ջրածնային ցուցադրական կայանը: Այդ մասին հաղորդում է «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամը:
«Ծրագրով նաև նախատեսվում է այլընտրանքային էներգիայի արտադրության նորարարական խելացի ցանցի նախագծի մշակում, կառուցում, գործարկում և շահագործում», - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |