Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման ACT2WIN արշավը հաճախորդների համար: Մրցույթի պայմանները պարզ են, ինչի շնորհիվ դրան կարող է մասնակցել և հինգ iPhone 15-ի խաղարկությանը մասնակցել Բանկի հաճախորդների հնարավորինս լայն շրջանակ: Մասնավորապես, արշավին մասնակցելու համար ընդամենը հարկավոր է.
- Լինել Converse mobile օգտատեր,
- Մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ հավելվածով կատարել վարկի առնվազն մեկ մարում:
Վարկի մարում կատարած անձանց կուղարկվի անհատական կոդ. հաղթողները կորոշվեն Բանկի ֆեյսբուքյան էջում կայանալիք ուղիղ եթերի ընթացքում:
«Բանկի մեծ թվով հաճախորդներ վարկը/երը մարում են Converse mobile-ով՝ նախապատվություն տալով հավելվածով գործարքների կատարման հարմարավետությանը և արագությանը: ACT2WIN արշավի գործարկմամբ Կոնվերս Բանկը շնորհակալություն է հայտնում հավելվածը ֆինանսական հիմնական գործիք ընտրելու համար՝ խրախուսելով նաև «Վարկի մարում» հնարավորության օգտագործումը»:-ասել են Բանկում:
Արշավին կարող են մասնակցել նաև ներկայում Բանկի Converse mobile օգտատեր չհանդիսացող անձինք՝ ներբեռնելով հավելվածը, ակտիվացնելով այն և օգտվելով «Վարկի մարում» հնարավորությունից:
Նշվել է, որ մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը հանդես կգա նաև այլ արշավներով՝ հաճախորդներին թանկարժեք նվերներ ստանալու հնարավորություն ընձեռելով:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |