Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը «Երազ» մանկական մատենաշարի շրջանակում հրատարակել է հայտնի հայ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ԽՍՀՄ մշակույթի վաստակավոր գործիչ Սաղաթել Հարությունյանի «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» հեքիաթ-վիպակի նոր պատկերազարդ հրատարակությունը։
Առաջին անգամ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» գիրքը տպագրվել է 1985 թվականին և անմիջապես դարձել երկրի փոքրիկ ընթերցասերների շրջանում ամենասիրված ստեղծագործություններից մեկը։ Հեքիաթ-վիպակը մի քանի անգամ վերատպվել է հայերեն և ռուսերեն լեզուներով։ Գրքի նոր պատկերազարդ հրատարակությունը հասանելի կլինի հանրապետության բոլոր գրախանութներում, ինչպես նաև այն կարելի է պատվիրել օնլայն:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքի նշանակալից ուղղություններից մեկը հանրապետությունում սոցիալական նախագծերին աջակցությունն է։ Ուրախ ենք, որ Newmag հրատարակչության հետ համագործակցության շրջանակներում հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալու երիտասարդ սերնդի զարգացման գործում։ Այս յուրահատուկ և գունեղ գրքերը կդառնան մեր փոքրիկ ընթերցողների գրադարանների անբաժանելի մասը»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:
«Գրքի ընտրությունը պատահական չէր. «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» հեքիաթ-վիպակը արդեն շուրջ 30 տարի շատ հայտնի է, և մենք որոշեցինք թարմացնել այն՝ գրքին համապատասխան ժամանակակից նկարազարդումներ մշակելով։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ՝ սիրված հայ հեղինակի գրքի նոր հրատարակությունը կրկին հայտնի կդառնա երիտասարդ սերնդի շրջանում»,- նշեց Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |