Արմինֆո.Վերջին մեկ օրվա ընթացքում հայկական ալկոհոլային խմիչքներ տեղափոխող մի քանի տասնյակ մեքենաներ արդեն անցել են Վերին Լարսը։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշել է, որ որոշակի թվով բեռնատարներից վերցված են եղել արտադրանքի փորձանմուշներ, և իրենք սպասում են լաբորատոր հետազոտության արդյունքներին, իսկ մյուսներն անցնում են:
Այս առումով նախարարն ընդգծել է, որ գերատեսչության տնտեսական քաղաքականության կարևոր բաղադրիչը Հայաստանում արտադրվող արտադրանքի որակի նկատմամբ վերահսկողությունն է ։ "Որոշ ժամանակ առաջ մենք սկսել ենք համապատասխան գործընթաց", - ասել է Քերոբյանը։ Ընդ որում, նա նշել է, որ տեղի ունեցողի մեջ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի տեսնում։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Վերին Լարսի անցակետում կանգնած են հայկական կոնյակ արտադրողների ավելի քան 60 բեռնատարներ: Փորձագետ, Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի կարծիքով, դա կապված է ռուսական շուկա ուղարկվող ալկոհոլային արտադրանքի որակի նկատմամբ պահանջի խստացման հետ, ինչպես նաև այն բանի հետ, որ Հայաստանը Ռուսաստանի համար դառնում է ոչ բարեկամական երկիր:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |