Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023 12:05
Նաիրա Բադալյան

"Pro" և "Contra". Հայաստանի տնտեսության իրական հեռանկարների մասին

"Pro"  և  "Contra". Հայաստանի տնտեսության իրական հեռանկարների մասին

Արմինֆո.Հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին ավելի ու ավելի հաճախ են հնչում ռուսական շուկայի փակում գուշակող սպառնալիքներ։ Սեպտեմբերին հարցն արդիականցել է Հայաստանից ոգելից խմիչքների նկատմամբ մաքսային հսկողության խստացման ֆոնին, իսկ հոկտեմբերի 3-ին' Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման օրը, ինչի դեմ բացահայտորեն հանդես էր գալիս Մոսկվան, արտահանողներն ահազանգեցին, նշելով, որ իրենց առջեւ փակվում է արտահանման միակ ճանապարհը' "Մետաքսի ճանապարհը":  Արդյո՞ք հնարավոր է վրացական սցենար հայկական արտահանման համար, եւ ինչպիսի՞ն են Հայաստանի տնտեսության իրական հեռանկարները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակիցը զրուցել է փորձագետների հետ:

 

Քաղաքական փոխհրաձգության <տնտեսական ազդեցությունը>

 

<Տնտեսության ոլորտում զարգացումները, հիմնականում, քաղաքական փոխհարաբերությունների ածանցյալն են: Այս առումով ինձ համար ակնհայտ են ռիսկերը՝ կապված Երեւանի եւ Մոսկվայի միջեւ քաղաքական դաշտում փոխհրաձգության հետ",- նշում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման գծով միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը:

 

Օրինակ, երկար տարիներ ՆԱՏՕ-ի երկրները քաղաքական նկատառումներով բավականին կոշտ կերպով փակել են չինական շատ ապրանքների մուտքը իրենց շուկաներ։ Մասնավորապես, կենցաղային տեխնիկայի արտադրող Haier-ը մուտք չի ունեցել այդ շուկաներ՝ չնայած մրցունակության բավականին բարձր աստիճանին։ Պարզապես, հայտարարել են, որ արտադրանքը չի համապատասխանում ISO ստանդարտներին։ <Միշտ ավելի հեշտ է փակել շուկայի հասանելիությունը պատրաստի արտադրանքի համար, քան՝ միատարր արտադրանքի համար (բենզին, նավթ և այլն): Օրինակ ՝ կարող են հեշտությամբ փակել մուտքը նույն հայկական կոնյակի համար՝ պատճառաբանելով ֆիտոսասանիտարական ռիսկերը և ստանդարտներին չհամապատասխանելը", - հայտարարում է Արամյանը։

 

Դիտարկելով 2016 թվականից ի վեր հայկական արտահանման աճի տեմպերը՝ փորձագետը նշում է, որ հայկական պատրաստի արտադրանքի հիմնական սպառողը դարձել է ռուսական շուկան։ 2022 թվականին Հայաստանի արտահանման ավելի քան 70% աճը պայմանավորված էր Ռուսաստանի տնտեսության իրավիճակով։ Արդյունքում՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման մասնաբաժինը զգալիորեն աճել է՝ մեկ տարվա ընթացքում 17,1% - ով ՝ հասնելով 45% - ի (դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալն աճել է 186,8% - ով կամ 1,570.3 մլն դոլարով՝ 2021 թվականի համեմատ)։ Բացարձակ թվերով ՀՀ արտահանումը 2022 թվականին կազմել է 5,36 մլրդ դոլար, որից ավելի քան 2,4 մլրդ դոլարը բաժին է ընկել ռուսական շուկային, վերջինիս մեծ մասը ՝ մոտ 1,5 մլրդ դոլարը՝ վերաարտահանում դեպի Ռուսաստան։ "Հայաստանի տնտեսությունը կբախվի խնդիրների, եթե ռուսական կոնտրագենտները փակեն նույնիսկ 500 մլն դոլարի հասանելիությունը", - հայտարարում է տնտեսագետը:

 

Նախկին նախարարը հիշեցնում է, որ Հայաստանում ՕՈՒՆ-ի մոտ 60-65 տոկոսը ուղղակի ներդրումներ են ռուսական տնտեսությունից։ Եթե սրան գումարենք ՀՀ-ից աշխատանքային միգրանտների հետ կապված ռիսկերը, մասնավոր փոխանցումների հնարավոր սահմանափակումները, ինչպես նաև գազի սակագնի բարձրացումը, ինչը հայկական արտադրանքը կդարձնի անմրցունակ, ակնհայտ կդառնա սպասվող հնարավոր աղետի ողջ մասշտաբը։ "Նույնիսկ գազի սակագնի կրկնակի բարձրացումն աղետ կլինի տնտեսության համար. կբարձրանան գները, կարժեզրկվի ազգային արժույթը, քանի որ կբարձրանա արտարժույթի պահանջարկը, կավելանա ՀՀ - ում արտադրվող արտադրանքի ինքնարժեքը", - նշում է նա ՝ մատնանշելով ռուսական գազը իրանականով հեշտ փոխարինելու հույսի զուր լինելը, որը ռուսականից ավելի էժան չէ։ Իսկ եթե ԻԻՀ-ը համաձայնի գազը մատակարարել նույն ոչ շուկայական գնով, բնականաբար, դրա դիմաց ինչ-որ բան կխնդրի:  Եվ հետո՝ խողովակը, որով Իրանից գազ է մատակարարվում, նույնպես պատկանում է "Գազպրոմին": Արդյոք Երևանը պատրաստ է Մոսկվայի հետ ուղղակի բախման, օրինակ, ազգայնացնելով "խողովակը", հարցը բաց է։

 

Որքանով են լուրջ նման ռիսկերը, եւ արդյոք տեսական սպառնալիքները կանցնեն գործնական դաշտ, ամեն ինչ կախված կլինի ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ կառավարությունների տրամադրություններից եւ գործողություններից, նշում է Արամյանը: <Նույնիսկ փոքր երեխայի համար հասկանալի էր, թե ինչով է հղի Հռոմի ստատուտի վավերացումը, որը, գործնականում, ոչինչ չի տալիս Հայաստանին՝ բացի ակնհայտ խնդիրներից։ Արդյունքում՝ այսօր մեծ հավանականություն կա, որ ռուսական կողմը, ներկայիս քաղաքական գծի պահպանման դեպքում, պատրաստ կլինի ավելի վճռական գործողությունների։ Լարվածության աստիճանը բարձրանում է աչքներիս առջեւ>, - ասում է տնտեսագետը։

 

Միանշանակ է, որ այս փուլում Հայաստանի տնտեսությունը, ռուսական շուկայի փակման դեպքում, պատրաստ չէ արագ դիվերսիֆիկացման. տնտեսական փոխակերպումները, վերադասավորումներն այդքան արագ տեղի չեն ունենում, նշում է Արամյանը: Շուկա մուտքը կարելի է փակել անմիջապես և կոշտ կերպով, իսկ, ահա, արտահանումը վերաուղղորդելը երկար ամիսների, իսկ երբեմն էլ, տարիների աշխատանք է, որը կապված է հսկայական ծախսերի և բազմաթիվ այլ գործոնների հետ:

 

Հարցը, թե արդյոք Մոսկվան հարյուր անգամ կմտածի նման "բիզնես գործընկերից" հրաժարվելուց առաջ, Արամյանը հռետորական է համարում։ <Ռուսաստանի ՀՆԱ-ն գնահատվում է մոտ 2 տրիլիոն դոլար: Պարզ համեմատությունը ցույց կտա, թե որքանով այն կգնահատի մոտ 19,5 մլրդ դոլար ծավալով հայկական տնտեսությունը, եթե, իհարկե, մի կողմ դնենք ՌԴ քաղաքական շահերը եւ հարցին մոտենանք միայն "բիզնես շահերի" տեսանկյունից",-եզրափակել է ՀՀ ֆինանսների նախկին նախարարը։

 

Ռուսաստանն այն չէ, ինչ դեռ երեկ էր

 

Հայկական արտահանումը կկրճատվի, նույնիսկ, առանց հաշվի առնելու տվյալ "քաղաքական-պատժամիջոցային" գործոնը, նշում է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը։ 2022-2023 թվականների արտահանման աճը մեծապես պայմանավորված էր, մասնավորապես, դեպի ՌԴ և Բելառուս ավտոմեքենաների վերաարտահանման աճող տեմպերով։ Այդ թվում՝ դրա շնորհիվ հայկական դրամը 1,5 տարի հենվել է իր «ամուր ոտքերի վրա». դոլարը հանրապետություն էր մտնում նաև այդ խողովակով, իսկ դրամը՝ տնտեսություն։ Սակայն օգոստոս-սեպտեմբերից ուժի մեջ են մտել դեպի Ռուսաստան և Բելառուս ավտոմեքենաների վերաարտահանման վրացական կողմի սահմանափակումները, ինչն անպայման կանդրադառնա արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշների վրա։

 

Փորձագետը խոստովանում է. ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների սրման ռիսկեր կան։ Ընդ որում, Ֆանյանի կարծիքով, Մոսկվային ձեռնտու չէ խորը առճակատման գնալ Երեւանի հետ։ < Շատերը հաշվի չեն առնում մեկ ոչ պակաս կարևոր բան.  այսօրվա Ռուսաստանն այլևս այն չէ, ինչ դեռ երեկ էր։ Շատ բան է փոխվել, և իրականում նա շահագրգռված է Հայաստանից մի շարք ապրանքների արտահանմամբ, քանի որ մյուս խողովակներն իր համար խիստ սահմանափակ են։ Բացի այդ, եթե Ռուսաստանը խելամիտ մոտեցում ցուցաբերի, կշարունակի Հայաստանը պահել իր տնտեսական ուղեծրում։ Իսկ եթե Մոսկվան փակի գազի փականը, շուկաները մեր արտահանման համար, ապա Երևանը ստիպված կլինի 180 աստիճանով շրջադարձ կատարել։ Կարծում եմ ՝ դրանում տրամաբանություն չի լինի", - նշում է փորձագետը։

 

Այս առումով տնտեսագետը կոչ է անում չչափազանցնել հնարավոր սպառնալիքի մասշտաբները։ Չէ որ, նույնիսկ, այն բանից հետո, երբ Մոսկվան Երևանի հետևում տնտեսական դռները փակի, Հայաստանը կարող է հաջողությամբ վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ։ Նույն Վրաստանը, 2006թ. ռուսական պատժամիջոցների 7-ամյա ժամանակահատվածում կարողացավ մեծ հաջողությամբ գինիներով դուրս գալ չինական շուկա, իսկ մոլդովական գինիները (մինչեւ 2006թ. ռուսական էմբարգոյի սահմանումը զբաղեցնում Էին Ռուսաստանի շուկայի ավելի քան 60% - ը - խմբ.) եւ կոնյակը հաջողությամբ վերակողմնորոշվեցին դեպի սկանդինավյան եւ եվրոպական շուկաներ, կարծում է Ֆանյանը։

 

"Մենք ի վիճակի չենք այսօր ակտիվորեն դուրս գալ եվրոպական շուկաներ, քանի որ ակնհայտ են որակի անհամապատասխանության հետ կապված խնդիրները։ Սակայն հայկական ալկոհոլային արտադրանքի համար հնարավորություններ են երևում Պարսից ծոցի երկրների, արաբական աշխարհի շուկաներում, մի շարք ապրանքներ հնարավոր կլինի մատակարարել աֆրիկյան երկրներ", - նշում է տնտեսագետը։

 

Իսկ իրավիճակի զարգացման "ապոկալիպսիկ" սցենարի՝ ռուսական գազի թանկացման կամ անջատման դեպքում, Ֆանյանի կարծիքով, այն հնարավոր կլինի փոխարինել իրանական գազով։ Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ 2,3 մլրդ խմ, լիովին բավարար է արտակարգ իրավիճակներում Հայաստանին անհրաժեշտ գազի ծավալներով ապահովելու համար, նշում է նա: Ռուսական կողմի հետ սուր առճակատման դեպքում Հայաստանն իրավունք կունենա գնալ արտակարգ միջոցների՝ հետ չնայելով 2013 թվականի համաձայնագրին, կարծում է փորձագետը։

 

Ինչով է հետաքրքիր <վրացական փորձը>

 

< Export Armenia > փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն ընդունում է, որ ալկոհոլի արտահանման հետ կապված խնդիրները սկսվել են դեռևս 2023 թվականի մարտին, երբ ռուսական մաքսային ծառայությունը սկսեց վերահսկողական ստուգումներ իրականացնել։ Այո, ժամանակի ընթացքում ԴՄԾ-ն ձգել պտուտակները. եթե նախկինում մաքսային ծառայության ռիսկերի կառավարման համակարգը վերահսկողության համար ընտրում էր կոնկրետ արտադրողների արտադրանքը, ապա սեպտեմբերից համակարգը ընտրում է բոլոր հայկական կոնյակները։ Ընդ որում, ռուս մաքսավորները սկսել են լաբորատոր նմուշներ վերցնել ոչ միայն ռուսական շուկա, այլև Ղազախստանի և Բելառուսի շուկաներ ներմուծման ենթակա ապրանքներից։ Արդյունքներին պետք է սպասել մինչեւ 60 օր:  Ընդ որում, միջինը, յուրաքանչյուր արտադրող ստուգումների 10 օրվա ընթացքում կորցրել է մոտ 2 հազար դոլար: "Հասկանալի է, որ արագ փոփոխվող քաղաքական կոնյունկտուրայի պատճառով կարող են վերեւից հրահանգ իջեցնել, որպեսզի նմուշները ստուգվեն ոչ թե 30, այլ 60 օրում", - նշում է փորձագետը: (Հոկտեմբերի 5 - ի երեկոյան ՌԴ-ում ՀՀ առևտրային կցորդն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է, որ Ռուսաստանի ԴՄԾ-ը մտադիր է չեղարկել Հայաստանից ներկրվող կոնյակների նկատմամբ ուժեղացված մաքսային հսկողությունը - խմբ.):

 

Խնդիրը սրվում է նրանով, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում քաղաքականությունն ու տնտեսությունն այնքան սերտորեն միահյուսված են, որ մեկը առանց մյուսի անհնար է պատկերացնել։ Եվ ինչպես չմտածել, որ նոր կարգավորումների ներդրումը, իսկ հետո սեպտեմբերից նաև վերահսկողության խստացումը ինչ-որ կերպ պատահաբար համընկել է Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի մտադրության հետ> ,- հարցնում է Ստեփանյանը։

 

Ընդ որում, այսօր, ֆորմալ առումով, Հայաստանը Ռուսաստանին «ներկայացնելու» ոչինչ չունի. Ռուսաստան, ասենք, 80 ռուբլով (300 դրամ) կոնյակ մատակարարող որոշ անբարեխիղճ գործարարների պատճառով, տուժեցին բոլորը, իսկ գլխավորը՝ բարձր հեղինակությունը ՝ հայկական կոնյակի ապրանքանիշը:

 

Դառը փորձից սովորած հայ արտահանողները կոչ են անում պետությանը արդեն այսօր հակաճգնաժամային ծրագրեր մշակել՝ չսպասելով X օրվան: Առաջին հերթին, խստացնել վերահսկողությունն արտահանվող ապրանքի որակի նկատմամբ, կոպիտ ասած, Բագրատաշենի անցակետում անել այն, ինչ անում են "Վերին Լարս" անցակետում ԴՄԾ աշխատակիցները. ստուգման համար նմուշներ վերցնել և դա անել արագ ՝ մի քանի օրվա ընթացքում: Կոնյակի պարագայում կարելի է վերահսկողություն սահմանել արտահանվող ապրանքի որակի նկատմամբ՝ հաշվել և սահմանել նվազագույն գնային շեմ: <Այստեղ հեծանիվ հորինելու կարիք չկա: Մեթոդը հաջողությամբ կիրառվում է շատ երկրներում>, - հայտարարում է Ստեփանյանը։

 

Արտահանման դիվերսիֆիկացման մասին խոսակցությունները, ըստ փորձագետի, ականջահաճո են, բայց, գործնականում, դժվար իրականանալի։ Գործընթացը երկար է, հյուծիչ, պահանջում է մեծ ծախսեր և հաճախ՝ ապարդյուն: "Կարելի է տարիներ շարունակ դուրս գալ շուկաներ, բայց այդպես էլ չհասնել դրանց, առավել ևս՝ արևելյան շուկաներ", - ասում է ասոցիացիայի համահիմնադիրը։

 

<Հաջողված> վրացական փորձին հղում կատարել <սիրողներին>, ինչպես նաև երկրի իշխանություններին Ստեփանյանը խորհուրդ է տալիս մանրամասն ուսումնասիրել վրացական արտահանման կառուցվածքը, որը գրեթե չի տարբերվում հայկականից: <Եթե Վրաստանն այդքան հաջող դիվերսիֆիկացրեց արտահանման շուկաները, ապա ինչու նա պատժամիջոցների վերացումից հետո շտապեց վերադառնալ ՌԴ շուկաներ։ Այսօր այն ունի պատրաստի արտադրանքի արտահանման 70% կախվածություն ռուսական շուկայից, իսկ մենք՝ գրեթե 80%: Հարց.  ու՞ր գնաց 15 տարվա աշխատանքը: Գուցե Վրաստանը և

տնտեսապես ավելի մոտ է դարձել Թուրքիային, բայց 15 տարվա ընթացքում ԵՄ-ն, գործնականում,

այդպես էլ նրա առաջ դռները չբացեց։ Արդյունքում՝ խելքի գալով, նրանք պատժամիջոցներ չսահմանեցին ՌԴ նկատմամբ, ասեցին՝ «կներեք, բարեկամներ, դուք մեզ 2008 թվին քցեցիք, պատերազմ սանձազերծեցիք, մենք այն տանուլ տվեցինք, շուկաները կորցրեցինք, բայց երկրորդ անգամ նույն գետը մենք չենք մտնի", - նշել է փորձագետը։

 

Ինչպես կարծում է Էմիլ Ստեփանյանը, վրացական փորձը հետաքրքիր է նրանով, որ դրանից կարելի է դասեր քաղել՝ դեպի ծով ելք ունեցող երկրի փորձը, ինչից Հայաստանը զրկված է, բայց որը 15 տարի գնացել է "արեւմտյան երազանքի" հետեւից, բայց "ելքի" մոտ հայտնվել է գրեթե նույն դիրքերում, ինչ ՀՀ-ն։ <Հայաստանին ծանր ժամանակներ են սպասվում։ Մեզ մի 15 տարի հետ կգցեն, եւ մենք կվերադառնանք 2006-2008 թվականների ցուցանիշներին. գործազրկության մակարդակը ներկայիս գրեթե 12% - ից կաճի մինչեւ 23%, արտահանումը կկրճատվի մինչեւ 2-3 մլրդ դրամ եւ այլն: Կասեք՝ ավելի վատ էլ է եղե՞լ: Չէ որ 90-ականները վերապրեցի՞նք։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք դրան> ,- եզրափակում է Էմիլ Ստեփանյանը:

Հոդվածներ նույն թեմայից
 Ուրբաթ, 6 2023 Հոկտեմբերի

Արմինֆո.

 Հինգշաբթի, 5 2023 Հոկտեմբերի

Արմինֆո.

Փորձագետը ՝ Վերին Լարսի իրավիճակի մասին. կոնյակին կհետևի գինին
 Երկուշաբթի, 2 2023 Հոկտեմբերի

Արմինֆո.Այն, ինչ տեղի է ունենում Վերին Լարսում, որտեղ 3-4 ամսվա ընթացքում կուտակվել է հայկական կոնյակ արտադրողների 60 - ից ավելի բեռնատար, արդյունք է վերջին 15-20 տարիների ընթացքում պետության վարած սխալ քաղաքականության։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
30.04.2024
RUB4.16-0.01
USD388.000.19
EUR416.210.59
GBP486.550.66
CAD283.50-0.55
JPY24.73-0.15
CNY53.580.02
CHF425.720.26