Արմինֆո.ՀՀ պետական գանձարանից արդեն 9 մլրդ 360 մլն դրամ է հատկացվել Արցախից բռնի տեղահանված անձանց սննդի և կեցության համար: Այդ մասին հոկտեմբերի 12-ին կառավարության նիստի ժամանակ հաղորդել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այդ գումարից 8 մլրդ դրամ ուղղվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար միանվագ 100 հազար դրամ օգնության վճարմանը։ Կառավարության այսօրվա որոշմամբ Կոտայքի մարզին կհատկացվի 300 մլն դրամ։ Այսպիսով, հանրապետության մարզերին կուղղվի 1 մլրդ 360 մլն դրամ ՝ տեղական վարչակազմերի միջոցով արխացխների կարիքների ապահովման համար:
Հաջորդ շաբաթվա ընթացքում կառավարությունը կհատկացնի ևս 7,5 մլրդ դրամ՝ Արցախի համաքաղաքացիներին միանվագ օգնության մնացած մասը փոխանցելու, ինչպես նաև այն ծրագրի իրականացման համար, որով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 6 ամսվա ընթացքում կվճարվի 50 հազար դրամ. 40 հազար դրամ ՝ բնակարանների վարձակալության համար, և 10 հազար դրամ՝ կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար։ Ծրագիրը կներառի բոլոր տեղահանված քաղաքացիներին ՝ անկախ տարիքից, բացառությամբ հատուկ կենտրոններում գտնվողների և նրանց, ովքեր չեն գտնվում Հայաստանի տարածքում: Ընդ որում, Հայաստանում անշարժ գույքի սեփականատերերը կստանան 10 հազ. դրամ՝ կոմունալ ծառայությունների վճարման համար: Ծրագրի ընդհանուր ծախսերը կկազմեն 27 մլրդ դրամ։
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |