Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների լուծումներ տրամադրող, աշխարհի առաջատար Huawei Armenia ընկերության գլխավոր տնօրեն Զեֆր Չժենին։
Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում նախարարին համառոտ ներկայացվել են Հայաստանում ընկերության գործունեությունն ու զարգացման ծրագրերը։
Այնուհետև կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ հեռահաղորդակցության և արևային էներգիայի ոլորտներում։
Քննարկումները կշարունակվեն առաջիկայում՝ նախարարի Չինաստան նախատեսվող այցի շրջանակում։
Նշենք, որ Huawei-ն տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում խելացի սարքերի և ենթակառուցվածքների չինական արտադրող և համաշխարհային առաջատար մատակարար է: Ընկերությունը հիմնադրվել է 1987 թվականին և այսօր ներկայացված է ավելի քան 170 երկրներում և տարածաշրջաններում:
Հայաստանում Huawei ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը <ՄոբլիՕՍ> ընկերությունն է, որը հիմնադրվել է 2013 թվականին: Հայաստանի Հանրապետության տարածքում <ՄոբլիՕՍ> ընկերությունը տրամադրում է լուծումների և ծառայությունների լայն շրջանակ, որոնք ներառում են կորպորատիվ ցանցեր, UC&C, ամպային հաշվարկներ, տվյալների կենտրոններ և այլն: Բացի վերը նշվածից, ընկերությունը զբաղվում է Huawei-ի բջջային հեռախոսների, պլանշետների և տնային սարքերի ներկայացմամբ և վաճառքով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |