Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է «Սիմենս ԻԴիԷյ» ընկերության Եվրոպական տարածաշրջանի փոխնախագահ Ադրիան Բաքլիի և «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանի հետ։
Ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ընդհանուր շրջանակը, առաջնահերթ ուղղությունները և իրականացվող ծրագրերը:
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ընկերության կողմից Հայաստանում իրականացվող հեռանկարային ծրագրերը։
Կողմերը վերահաստատել են փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու իրենց պատրաստակամությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել «Սիլիկոնյան լեռներ 2023» միջազգային տեխնոլոգիական համաժողովի շրջանակներում։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |