Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմը ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր։
Գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում նախարարի տեղակալը ելույթ է ունեցել նաև Հնդկախաղաղօվկիանոսյան կլոր սեղանի ընթացքում։
Նշենք, որ "չոր նավահանգիստը" կամ հատուկ տնտեսական գոտի ունեցող արդյունաբերական պարկը նախատեսվում է կառուցել Գյումրիում ՝ "Շիրակ" օդանավակայանի հարակից տարածքում, որը սահմանակից կլինի նաև երկաթուղուն և "Հյուսիս-Հարավ" ավտոմայրուղուն: <Չոր նավահանգիստը> նախատեսված է որպես բազմաֆունկցիոնալ և մուլտիմոդալ հանգույց այն տեղական և միջազգային ընկերություններին սպասարկելու համար, որոնց անհրաժեշտ է գործառնական ընթացակարգ մաքսային գործընթացների համախմբման համար, ինչը կարող է օգնել վերջիններիս նվազեցնել գործառնական ծախսերը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր էկոնոմիկայի նախարարը, ըստ նախանշված նպատակների, Գյումրիում ստեղծվող "չոր նավահանգիստ" արդյունաբերական պարկը կապահովի Հայաստանի ՀՆԱ-ի 3 տոկոսը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական, "Չոր նավահանգիստ" նախագծի հայեցակարգի հեղինակ Շառլ Մալասի խոսքով ՝ նախագծի արժեքն ու կապիտալ ծախսերը գերազանցում են 100 մլն դոլարը:
Մաքսային տվյալների համաձայն ՝ 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը Հնդկաստան է արտահանել 19.3 մլն դոլարի ապրանք՝ մեկ տարվա ընթացքում 72.4% անկմամբ։ Ընդ որում, ներկրման մատակարարումների մաքսային արժեքն աճել է 2.1 անգամ՝ մինչեւ 1.4 մլն դոլար:
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |