Արմինֆո.Ուրախ ենք տեղեկացնել, որ Կոնվերս Բանկը կրկին արժանացել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի որակի գերազանցության «Euro STP Excellence Award» պատվավոր մրցանակին:
«Այս հեղինակավոր մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել SWIFT համակարգով փոխանցումների բարձր որակի ապահովման համար և փաստում է Բանկի մատուցած գործառնական ծառայությունների՝ միջազգային որակական չափանիշներին համապատասխանության մասին:
Շնորհակալություն ենք հայտնում գործընկեր Commerzbank AG բանկին Կոնվերս Բանկի՝ միջազգային փոխանցումների ոլորտում աշխատանքի արդյունավետությունը բարձր գնահատելու համար:»,-ասել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:
Նշենք, որ միջազգային փոխանցումների ոլորտում Կոնվերս Բանկի նվաճումները բարձր գնահատականի են արժանացել գործընկերների կողմից նաև նախորդ տարիներին, ինչի արդյունքում Բանկը «Euro STP Excellence Award» մրցանակակիր է դարձել նաև 2018, 2019, 2020թթ:
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |