Արմինֆո.Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ ֆինանսավորման առավելագույն շեմ սահմանելով 100 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է:
Բիզնեսի զարգացման ու ընդլայնման, ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով վարկավորման կարող են դիմել տնտեսության տարբեր ոլորտներում գործող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, եթե պետական գրանցում են ստացել առնվազն երեք ամիս առաջ:
Converse Blitz-ի շրջանակում վարկ տրամադրվում է առանց ֆինանսական վերլուծության, ինչի շնորհիվ նվազում է վարկավորման համար պահանջվող ժամանակահատվածը: Հայտի ուսումնասիրման վճար նախատեսված չէ:
Այլ մանրամասներ՝ https://conversebank.am/hy/converseblitz/, առցանց դիմելու համար՝ https://sme.conversebank.am/, հեռախոսահամար՝ 010-511-211
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |