Արմինֆո.Ակբա բանկն acba digital հարթակում ներդրել է բիոմետրիկ նույնականացման համակարգ, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում դառնալ Ակբա բանկի հաճախորդ՝ առանց բանկ այցելելու։
Նույնականացումն իրականացնելու համար անհրաժեշտ է acba digital հավելվածի միջոցով ընդամենը սկանավորել անձնագիրը կամ ID քարտը, ինչպես նաև անցնել դեմքի կենսաչափական տվյալների (բիոմետրիկ) նույնականացում/ «սելֆի», որից հետո օգտատերը հնարավորություն կունենա օգտվել acba digital-ի բոլոր հնարավորություններից. բացել հաշիվ, ներդնել ավանդ, ստանալ վարկ, կատարել փոխանցումներ ու վճարումներ և այլն։
Բիոմետրիկ նույնականացման համակարգի ներդրմամբ Ակբա բանկն էլ ավելի է ավելացրել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը և հարմարավետությունը: Այս տեխնոլոգիական նորամուծության շնորհիվ բանկի հաճախորդ կարելի է դառնալ և բանկային ծառայություններ ստանալ անկախ օրվա ժամից, գտնվելու վայրից կամ մասնաճյուղային ցանցի առկայությունից։
Ակբա բանկն առաջիկայում ևս շարունակելու է ներկայացնել նորարարական, հարմարավետ լուծումներ՝ նպաստելով ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացմանը, այլ նաև տեխնոլոգիական լուծումներով կշարունակի նպաստել Հայաստանում ֆինանսական ծառայությունների՝ թվային հարթակներում զարգացմանն ու հաճախորդների հարմարավետության բարձրացմանը։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |