Արմինֆո.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ հայտին։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀԾԿՀ մամուլի ծառայությունից:
«Նոյեմբերի 15-ի նիստում հանձնաժողովը հավանություն է տվել ընկերության բաժնետոմսերի 100%-ի վաճառքին»,- ասել է ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
Կարգավորիչի որոշման մեջ նշվում է, որ հանձնաժողովը համաձայն է Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 100%-ի վաճառքի գործարքի կնքմանը:
Գործարքը պետք է ավարտվի վերջնական որոշման հրապարակման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Գործարքի կնքումից հետո "ՄՏՍ Հայաստան" - ը կդադարի լինել "ՄՏՍ" խմբի' ռուսական հեռահաղորդակցության օպերատոր "Մոբիլնիե տելեսիստեմի"ի- անդամ: Գործարքի գումարը չի հրապարակվում։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |