Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2023 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ աճել է մինչև 68%՝ նախորդ տարվա 64%-ի դիմաց։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։
Գործակցի աճը սկսել է դիտվել ս.թ. ապրիլից ԱՊՊԱ սակագների ազատականացման անցման ֆոնին, որի պայմաններում հունվար-հոկտեմբերին դանդաղել է գործող պայմանագրերի թվի տարեկան աճը' 17,4%-ից մինչև 13%, կտրուկ արգելակվել է ապահովագրավճարների աճը' 16% - ից մինչև 3,5%, իսկ հատուցումների դինամիկան 5,7% անկումից հասել է 13,9% աճի:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |