Արմինֆո. Այսօրվանից ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտը կարգավորող փոփոխությունները։ Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը հաղորդել է, որ բոլոր նոր շինարարական ընկերությունները լիցենզիայի համար պետք է դիմեն արդեն նոր կարգի համաձայն, որտեղ սահմանված են նոր չափանիշներ, պահանջներ, իսկ գործողները դրա համար ժամկետ ունեն մինչև 2024 թվականի սեպտեմբերի 16-ը։
Լիցենզիան հնարավոր կլինի ստանալ միասնական հարթակում՝ https://urban.e-gov.am/am/, որը կապված է տվյալների բազայի և այլ պետական մարմինների հետ, ինչը պարզեցնում է լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հետ կապված գործընթացները:
Բացի այդ, այսուհետեւ լիցենզավորումը կունենա երեք դաս ՝ կախված ընկերության փորձից, աշխատանքների բարդության մակարդակից, մարդկային և տեխնիկական ռեսուրսների առկայությունից և այլն: Օրինակ, ինչպես նշել է Գրիգորյանը, նոր շինարարական ընկերությունները չեն կարողանա ստանալ երրորդ կարգի լիցենզիա, ինչը նախատեսում է հասարակական նշանակության շենքերի կառուցում, այդ թվում ՝ դպրոցների, բազմաբնակարան շենքերի, հիվանդանոցների և այլն: 1-ին աստիճանի դասն ընկերություններին թույլ կտա զբաղվել վերանորոգման, վերականգնողական աշխատանքներով, կառուցել մասնավոր առանձնատներ: Լիցենզիաները կտրամադրվեն արդեն ոչ թե անժամկետ, ինչպես՝ մինչեւ այսօր, այլ՝ 5 տարի ժամկետով:
Փոփոխությունները, ըստ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի տեղակալի, նախատեսում են նաև քաղաքաշինության ոլորտի ընկերությունների և մասնագետների ռեեստրի ներդրում, հաշվառման համակարգ, որը թույլ կտա, ի վերջո, ունենալ շինարարության սուբյեկտների վարկանիշ: "Սա մենք նախատեսում ենք ներդնել հաջորդ տարի", - հաղորդել է նա:
Բացի այդ, նորամուծությունները կառնչվեն նաև պատասխանատվությանը։ Խախտումների դեպքում այսուհետեւ պատասխանատվություն է կրելու ոչ միայն ընկերության ղեկավարը, այլև՝ աշխատանքներում ներգրավված մասնագետները:
Գրիգորյանը նաեւ նշել է, որ այսօրվա դրությամբ երկրում գործում են մոտ 4 հազար լիցենզավորված շինարարական ընկերություն:
RUB | 4.29 | 0.00 |
USD | 388.24 | 0.27 |
EUR | 421.90 | 0.14 |
GBP | 493.69 | 0.85 |
CAD | 284.84 | -0.08 |
JPY | 24.85 | -0.06 |
CNY | 53.65 | 0.01 |
CHF | 426.92 | 0.02 |