Արմինֆո. Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները, բացառությամբ՝ ԵԱՏՄ երկրների։ Այդ մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ պատասխանելով վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման վերաբերյալ հարցին։
Այս համատեքստում նա պատմել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք շուտով կներկայացնի: Աջակցության կարճաժամկետ ծրագրից հետո կգործեն նոր կարգավորումներ, որոնք, Քերոբյանի ասելով, թույլ չեն տա երկարաժամկետ ռեժիմով շահագործել արտասահմանյան համարանիշներով մեքենաները (բացառությամբ ԵԱՏՄ երկրների):
RUB | 4.29 | 0.00 |
USD | 388.24 | 0.27 |
EUR | 421.90 | 0.14 |
GBP | 493.69 | 0.85 |
CAD | 284.84 | -0.08 |
JPY | 24.85 | -0.06 |
CNY | 53.65 | 0.01 |
CHF | 426.92 | 0.02 |