Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման նպատակն է ստեղծել բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ բնակֆոնդի վիճակի մասին տվյալներ, դուրս բերել առավել վատթար վիճակում գտնվող շենքերի վերաբերյալ տվյալները: Համակարգը կլինի ազգային գեոպորտալին ինտեգրվող բաղադրիչ և կլինի օբյեկտիվ գործիք բնակարանային ֆոնդի վիճակի բարելավմանն ուղղված քաղաքականությունների մշակման, որոշումների կայացման համար։
Ներկայում բնակարանային ֆոնդի, այդ թվում՝ տեխնիկական վիճակի վերաբերյալ ամբողջական և արդիական տվյալներ առկա չեն. նման տվյալներ հավաքագրվում են մարզերից և Երևանի քաղաքապետարանից հարցումների ձևաչափով: Իսկ իրականացվող քայլերն առավելապես հիմնվում են համայնքների, մարզպետարանների, քաղաքացիների ներկայացրած դիմումների, բողոքների, ահազանգերի վրա:
Հետևաբար, միասնական տեղեկատվական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ գործիք՝ հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված առավել թիրախային քաղաքականության մշակման, ֆինանսական պլանավորման և համապատասխան ծրագրերի իրականացման համար:
RUB | 4.29 | 0.00 |
USD | 388.24 | 0.27 |
EUR | 421.90 | 0.14 |
GBP | 493.69 | 0.85 |
CAD | 284.84 | -0.08 |
JPY | 24.85 | -0.06 |
CNY | 53.65 | 0.01 |
CHF | 426.92 | 0.02 |