Արմինֆո. Մոտ 600-700 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Մասնավորապես, այս պահին Հայաստանից դուրս է եկել մոտ 200-300 բեռնատար, որոնց մի մասը գտնվում է Վրաստանի տարածքում, մյուս մասը մաքսային ձեւակերպում է անցնում «Վերին Լարս» անցակետում:
"Ռուսաստանից վերադառնում է մոտ 300-400 բեռնատար, նրանք սպասում են ճանապարհի բացմանը, որպեսզի վերադառնան ՀՀ", - նշել է Հակոբյանը:
Այսօր առավոտյան հաղորդվել էր, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի Խաչի լեռնանցքը ձյան և մերկասառույցի պատճառով երկու ուղղություններով փակ է բեռնատարների համար. մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը դեռևս թույլատրված է:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ "Կազբեգի" - "Վերին Լարս" անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։-
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |