Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, նիստում, նախ, ներկայացվել են 2-րդ և 3-րդ նիստերի ընթացքում հաստատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները: Դրանք են «Հանրապետական գիտաբժշկական գրադարանի արդիականացում», «Վտանգավոր հիդրօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնում» նախագծերը: Կոմիտեի անդամները հաստատել են նախագծերը վերջնական հաշվետվությունների հիման վրա:
Հաջորդիվ՝ կոմիտեի անդամներին ներկայացվել են նոր նախագծեր, որոնք վերաբերել են ճանապարհատրանսպորտային ոլորտի բարելավմանը: Ծավալված քննարկման արդյունքում բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերել են նախագծերում ներկայացված խնդիրների լուծումներին ու առաջարկվող մեխանիզմներին:
Վարչապետը հանձնարարել է ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով կոնսոլիդացնել որոշ նախագծեր և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |