Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023 10:57
Նաիրա Բադալյան

Նիկոլ Փաշինյանը պատմել է Հայաստանի բանկային համակարգի ռեկորդային ցուցանիշների մասին

Նիկոլ Փաշինյանը պատմել է Հայաստանի բանկային համակարգի ռեկորդային ցուցանիշների մասին

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:

Միջոցառմանը մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ:

Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Մեր բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, Ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Պիտի արձանագրեմ, որ Կենտրոնական բանկն ակնհայտորեն մեր պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, և ընդհանրապես, բանկային համակարգը: 2018 թվականից ի վեր կառավարության քաղաքականությունը եղել է հետևյալը. մենք պիտի պատշաճ պայմաններ ապահովենք Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ ինքնուրույնությունն ապահովելու համար: Եվ հետևողականորեն հետևել ենք այս քաղաքականությանը, ինչն ամենևին չի նշանակել կտրվածություն, որովհետև, ըստ էության, մեր բոլոր ռազմավարությունների քննարկումներին, բոլոր հայեցակարգային քննարկումներին Կենտրոնական բանկի ներկայացուցիչները մասնակցում են, բայց միևնույն կողմից մենք որոշում ենք կայացրել՝ ակնհայտ որոշում, որը շատ երկար Հայաստանում քննարկման առարկա է եղել, որ գործառույթների ինստիտուցիոնալ տարանջատումը պետք է լիարժեք ապահովել: Ես վստահ եմ՝ նաև սա է պատճառը, որ մենք՝ անցնելով շատ ծանր ցնցումների միջով, կարողացել ենք ապահովել մակրոտնտեսական կայունություն, որովհետև Հայաստանի կառավարությունն, բնականաբար, բոլոր հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումները և մոտեցումներն ունի և հայտնում է, բայց երբեք կառավարությունն ինստիտուցիոնալ գծեր չի անցել և ապավինում է Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ կարողություններին ու պատասխանատվությանը: Կարծում եմ, որ այս որոշումն իրեն արդարացրել է: Եվ, իսկապես, մեր ֆինանսական շուկայում, ընդհանուր մակրոտնտեսական միջավայրի հետ կապված բարդություններ են եղել, բայց նաև այս մոտեցումն է, որ կարողացել ենք աշխատանքի ճշգրիտ բաժանում անել, յուրաքանչյուրն իր գործով է զբաղվել, որի արդյունքում՝ ա) ապահովվել է մակրոտնտեսական կայունությունն ամենաճգնաժամային շրջանում, և հետո մենք արդեն քանի տարի հաջողությամբ տնտեսական բարձր ակտիվություն ու աճ ենք ապահովում: Եվ, ըստ էության, նաև Կենտրոնական բանկի հաշվարկներով, 2018 թ.-ից մինչ օրս Հայաստանում ավելի քան 28 տոկոս տնտեսական աճ է ապահովվել: Ուզում եմ ընդգծել, որ ընդհանրապես բանկային համակարգը գործում է առանց քաղաքական ճնշումների միջավայրում: Եվ սա նույնպես մի բան է, որը կարծում եմ, լավ է, որ այդպես է, այդպես էլ պետք է լինի, բայց մյուս կողմից կարծում եմ՝ նաև պետք է արձանագրվի, որովհետև այս նրբությունները, որոնք չեն նկատվում, չեն արձանագրվում, իրենք ֆոն են ապահովում մակրոտնտեսական, ֆինանսական շուկաների կայունության համար: Եվ երբ այս ամենին համադրում ենք տնտեսական բարձր աճի միջավայրը՝ տեսնում ենք, որ մեր բանկային համակարգը նույնպես տպավորիչ ցուցանիշներ ունի, մասնավորապես, 2023թ. նոյեմբերի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելը ռեկորդային ծավալ է արձանագրել՝ 5 տրիլիոն 619 միլիարդ 277 միլիոն դրամ: Շատ կարևոր է, որ աճը կայուն է և շարունակական: Այս ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է գրեթե 84 մլրդ դրամով, 1,51 տոկոսով, 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշին՝ 13,46 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ ավանդային պորտֆելն, ըստ էության, կրկնապատկվել է՝ աճը 95 տոկոսից ավելի է:

Մեր բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը նույնպես ռեկորդային ծավալ է արձանագրել՝ նոյեմբերի դրությամբ՝ 5 տրիլիոն 365 մլրդ 604 մլն դրամ, որը նորից հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է 2,2 տոկոսով, նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշին՝ 21,3 տոկոսով, իսկ 2018թ. նոյեմբերի ցուցանիշին՝ ավելի քան 57 տոկոսով: Կարծում եմ՝ կարևոր է արձանագրել, որ ընդհանուր ավանդային պորտֆելն ընդհանուր վարկային պորտֆելին գերազանցում է 253 մլրդ դրամով, ինչը բանկային համակարգի կայունության շատ կարևոր երաշխիք է:

Եվս մեկ-երկու տվյալ կուզենամ բարձրաձայնել. այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների թվաքանակը կազմել է 4 մլն 442 հազար 950 մարդ, որը 2022թ. նկատմամբ աճ է գրանցել 19,3 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 65,7 տոկոսով: Սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների հաշիվների ընդհանուր քանակը կազմել է 8 մլն 995 հազար 422, որը 2022թ. նկատմամբ ավելի է 22 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 78 տոկոսով: Այս ցուցանիշները տպավորիչ են և նաև այն որոշումներին զուգընթաց, կապիտալի ավելացման, որի մասին ԿԲ նախագահը նշեց, մեր բանկային համակարգի կայունության պաշարը որոշակիորեն մեծացել է, ինչը շատ կարևոր հանգամանք է տնտեսական աճի պոտենցիալն ավելացնելու համար: Այն փաստը, որ ավանդային պորտֆելը վարկային պորտֆելից շատ ավելի մեծ է, նաև հույս է ներշնչում, որ մյուս տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճի նպաստելու առումով բանկային համակարգը դեռ որոշակի պոտենցիալ ունի: Այստեղ պետք է մեր բիզնես հատվածը, իրական հատվածը կենտրոնանա ծրագրերի որակի վրա, որպեսզի նաև հետաքրքրություն առաջացնի բանկային համակարգում:

Ուզում եմ այս ցուցանիշների առիթով շնորհավորել բոլորիս և նաև շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ջանք են գործադրել, որպեսզի մենք այսպես կանաչ ցուցանիշների տիրույթում հայտնվենք: Եվ, իհարկե, սա մեր հնարավորությունների գագաթնակետը չէ, մեր առաջին խնդիրն է՝ ապահովել կայունություն և երկրորդ խնդիրը՝ այն պոտենցիալը, որն առկա է տնտեսության մեջ և բանկային համակարգում, իրացնել: Կառավարությունը հակված է նպաստել այդ քաղաքականությանը:

Նաև ուզում եմ ընդգծել, որ մենք վերջին տարիներին որոշակի սոցիալական ծրագրեր ենք իրականացնում՝ այն հույսով, որ բանկային համակարգի գործընկերները կաջակցեն և ակտիվ կմասնակցեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն բանկերին, ովքեր այս ընթացքում կառավարության սոցիալական ծրագրերին արձագանքող են եղել և գործնական ու բարոյական աջակցություն են հայտնել. սա կարևոր համագործակցություն է: Կարծում եմ նաև, որ մյուս կողմից մենք մեր տնտեսության մեջ նոր դրսևորումներ ենք տեսնում, որը նույնպես պետք է խթանենք, որը կապ ունի և կապ չունի բանկային համակարգի հետ: Մենք տեսնում ենք, որ արժեթղթերի շուկայում ակտիվացման որոշակի միտումներ են նկատվում: Հիշում եմ, որ մենք 2018-2019թթ. քննարկում էինք, թե ինչքան կարևոր ճյուղ է մակրոտնտեսության մեջ, ես ուրախ եմ, որ այստեղ էլ որոշակի շարժում է նկատվում: Իհարկե, այստեղ էլ դեռևս հիմնական գործող անձինք բանկերն են և բանկային համակարգն է՝ և թողարկողի դերում, և գնորդի դերում, բայց կարծում եմ, որ այդպես էլ պետք է լինի: Շուկան կենդանացնելու, ստարտ տալու համար մենք այլ ակնկալիք չունենք էլ, մեզ համար կարևոր է, որ այս մեխանիզմը սկսի աշխատել: Երբ այդ մեխանիզմի աշխատանքը նույնպես դառնա բավարար չափով վստահելի, կարծում եմ՝ մենք կտեսնենք այդտեղ նորանոր խաղացողներ:

Հարգելի ներկաներ, Բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ 2023թ. ընթացքում կատարած աշխատանքի համար և իհարկե, համոզված եմ, որ բոլորս տրամադրված ենք. ինչպես նախորդ տարիներին, 2024թ. նույնպես բարձր տնտեսական աճ ենք ապահովելու Հայաստանի Հանրապետությունում: Սրա համար, իհարկե, անհրաժեշտ է իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ աշխատանքը, բայց նաև Կենտրոնական բանկը և բանկային համակարգն ակնհայտորեն շատ էական դերակատարում ունեն այս քաղաքական խնդրի լուծման ճանապարհին:

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս պատրաստակամության և տրամադրվածության համար, որ հաջորդ տարի, երբ մենք այստեղ հավաքվենք, ոչ միայն բանկային համակարգի, այլև Հայաստանի, ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական ցուցանիշները կլինեն կանաչ գոտում և մենք բոլորս բավարարված կզգանք մեր աշխատանքով՝ ապահովված տնտեսական աճով և զարգացմամբ: Շնորհավորում եմ ձեր և բոլորիդ ընտանիքների Ամանորն ու Սուրբ ծնունդը»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
08.05.2024
RUB4.21-0.05
USD388.010.28
EUR417.11-0.44
GBP484.90-1.43
CAD282.27-1.16
JPY24.97-0.13
CNY53.69-0.03
CHF426.99-0.40