Արմինֆո. Ֆրանսիան «Զարգացման ֆրանսիական գործակալության» միջոցով աջակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ ի նպաստ Սյունիքում առողջապահական համակարգի բարելավման։
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, շնորհիվ ԶՖԳ-ի 1 միլիոն եվրո դրամաշնորհի՝ « Santé Arménie »-ի միջամտությանբ ՀԲԸՄ-ն հետապնդում է երեք նպատակ. առողջապահության տրամադրման բազմազանության և հասանելիության բարելավում; գյուղական բնակչությանն ավելի մոտ բուժաշխատողների հմտությունների ամրապնդում; քաղաքացիական հասարակության և առողջապահության ոլորտում քաղաքացիների գործելու կարողության ամրապնդում:
Նշենք, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը հիմնադրվել է 1998 թվականին և հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության ֆինանսական մեխանիզմի երկկողմ զարգացման օպերատորը: Գտնվելով Ֆրանսիայի արտաքին գործերի, Էկոնոմիկայի և ֆինանսների, անդրծովյան տարածքների և ներքին գործերի նախարարությունների ենթակայության ներքո՝ գործակալությունն առևտրաարդյունաբերական պետական հաստատություն է, և զարգացած երկրներում, և ֆրանսիական անդրծովյան տարածքներում պայքարում է աղքատության դեմ և նպաստում տնտեսական աճին: Գործակալության հետ Հայաստանի Հանրապետության արդյունավետ համագործակցությունն սկսվել է դեռ 2012 թվականից: ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալների համաձայն, 2021 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ մեր երկրում Զարգացման ֆրանսիական գործակալության պորտֆելը կազմել է 125.5 մլն եվրո։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |