Արմինֆո.ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված հսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: ՊԵԿ հաղորդագրության համաձայն, հայտարարգրված ծխախոտի քաշը կազմել է շուրջ 13 տոննա:
«Որոշ ժամանակ անց, ընկերությունը՝ արտահանման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագիրը չեղարկելու համար, դիմել է ՊԵԿ։ «Բաց թողնումը չեղարկված» կարգավիճակ ստանալուց հետո, ընկերությունը ապրանքները մաքսային հսկողության գոտուց դուրս է բերել և ապրանքը չի տեղափոխել ընկերության արտադրամաս, փոխարենը տեղափոխել է այլ մասնավոր տարածք՝ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքն անօրինական ճանապարհով իրացնելու նպատակով։ Բեռնատարի ամբողջ շարժը գտնվել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության ու Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հսկողության ներքո:Արդյունքում կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ: Գործին առնչվող աստաթղթերը ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն», - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |