Արմինֆո. ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում ստացված տվյալների հիման վրա իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության են ենթարկվել «արտահանում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված (հատուկ տեխնիկայի տարբեր օգտագործված մասեր) ապրանքները և կից փաստաթղթերը։
Ինչպես հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառաաայությունը, կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցների մոտ՝ արտահանվող ապրանքների տեսազննման արդյունքում, հիմնավոր կասկած է առաջացել, որ երեք բեռնատարով արտահանվող ապրանքը հանդիսանում է մետաղյա ջարդոն, որի արտահանումը, ՀՀ Կառավարության 22 հունիսի 2023 թվականի թիվ 994-Ն «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական Տնտեսական Միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշմամբ, արգելված է։ Շուրջ 66 տոննա մետաղյա ջարդոնի արտահանման փորձը կանխվել է:
«Արտահանվող ապրանքների նկատմամբ նշանակվել է կրկնակի փորձաքննություն։ Պարզվել է, որ արտահանվող ապրանքները պիտանի չեն հետագա նպատակային նշանակության օգտագործման համար։ Դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեաիրավական գնահատական տալու և հետագա ընթացքն օրենքով սահմանված կարգով ապահովվելու համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ», - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |