Արմինֆո.Պետական պարտատոմսերի այս տարվա առաջին բորսայական սակարկությունները ցույց են տալիս, որ դրանց նկատմամբ պահանջարկը շարունակում է բարձր մնալ և զգալիորեն գերազանցում է առաջարկի ծավալները:
Ինչպես հաղորդել են Հայաստանի ֆոնդային բորսայում, հունվարի 9-ին տեղի են ունեցել ավելի քան 52 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։
Մասնավորապես, AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 50 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 50 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 67,1 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.9524%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.60% է:
Ինչպես նաև AMGB1129A316 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի հետգնման ենթակա ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, հետգնված ծավալը՝ 2 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 5,6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.567%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8% է:
AMGB1029A292 տարբերակիչ ծածկագրով և 10 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի հետգնման ենթակա ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, հետգնված ծավալը՝ 23 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 523 մլն դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.6974%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:
«Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։
Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ», - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |