Արմինֆո. 2023 թվականին պետությունը "հիպոթեքայիններին" վերադարձրել է 52 մլրդ դրամի եկամտահարկ։ Հունվարի 11-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հաղորդել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, համեմատության համար նշելով, որ 2017 թվականին ցուցանիշը կազմել է մոտ 4 մլրդ դրամ։
Բադասյանի ասելով՝ ընթացիկ տարում, ինչպես սպասվում է, ցուցանիշը կհասնի մոտ 80 մլրդ դրամի: Նա նշել է, որ տարեցտարի աճող վճարումները հնարավոր են դարձել պետական գանձարանի եկամուտների ավելացման շնորհիվ: Այլապես կառավարությունը ծրագրի գործողությունը կասեցնելու կամ ավելի խիստ սահմանափակումներ մտցնելու որոշում կկայացներ, նշել է նա։
Այսպես, նախորդ տարի հարկային եկամուտներն աճել են 295,9 մլրդ դրամով կամ 15,4 տոկոսով՝ մինչև 2 տրլն 221,9 մլրդ դրամ։ Աճել են բոլոր տեսակի հարկերը, բացի մեկից՝ ռոյալթիներից (բնական ռեսուրսների մշակման իրավունքի վարձավճար)։ Այդ գծով եկամուտները նվազել են մետաղների միջազգային գների անկման պատճառով։
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |