Արմինֆո. Հայաստանը կաջակցի ՀՀ-ում աշխատել ցանկացող ներդրումային հիմնադրամներին։ Որոշումը հավանության է արժանացել կառավարության հունվարի 18-ի նիստում։
Ինչպես հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, ներկայացնելով նախաձեռնությունը, նախագիծն ուղղված է ներդրումային հիմնադրամների ներուժի ավելացմանը, ՀՀ-ում աշխատելու ցանկություն ունեցող հիմնադրամների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ իրական հատվածի համար ֆինանսական միջոցների հասանելիության դյուրացմանը:
Ծրագրի շահառու կհամարվեն ՀՀ ռեզիդենտ ընկերություններում, ինչպես նաև տնտեսության համար գերակա ոլորտներում (Զբոսաշրջություն, Էներգետիկա և վերամշակող արդյունաբերություն) գործող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումներ կատարող հիմնադրամները: Փոխնախարարը նաև հստակեցրել է, որ աջակցություն կցուցաբերվի այն հիմնադրամներին, որոնք կառավարում են 1 մլրդ դոլար և ավելի գումարի ակտիվներ ողջ աշխարհում:
< Նախագծի շրջանակում կառավարության մասնակցությունը նախատեսվում է ներդրողի կողմից ներդրումային հիմնադրամներում առնվազն 250 միլիոն դրամի բաժնեմաս ձեռք բերելու դեպքում: Կառավարության մասնակցությունը կկազմի հիմնադրամի զուտ ակտիվների 30 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 3 մլրդ դրամ", - ասել է փոխնախարարը և հավելել, որ կառավարությունն իր մասնակցությունն ապահովում է այն բանից հետո, երբ հիմնադրամի բոլոր սահմանափակ մասնակիցները կկատարեն իրենց պարտավորությունները:
Իսպիրյանի խոսքով ՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կստեղծվեն նոր հիմնադրամներ, իսկ բիզնեսին հնարավորություն կընձեռվի ներգրավել այլընտրանքային ֆինանսավորում:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն, իր հերթին, հստակեցրել է, որ եթե, օրինակ, մեկ միլիարդ դոլարի կառավարման միջազգային փորձ ունեցող կառավարիչը գա Հայաստան, ներդրումային հիմնադրամ ստեղծի, այդ հիմնադրամը հավաքի 10 միլիարդ դրամի ակտիվներ, կառավարությունը կներդնի ևս 3 միլիարդ դրամ, ինչը որոշակի նախնական աջակցություն է:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |