Շաբաթ, 20 Հունվարի 2024 14:18
Ալինա Հովհաննիսյան

ՊԵԿ. 2023 թվականի արդյունքներով պետական գանձարանում հարկային եկամուտներն աճել են 15,4 տոկոսով

ՊԵԿ. 2023 թվականի արդյունքներով պետական գանձարանում հարկային եկամուտներն աճել են 15,4 տոկոսով

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, մասնավորապես, զեկուցվել է ՀՀ կառավարության 2021-2026 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին: Նախ ներկայացվել է հարկային մարմնի 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023-ին ապահովվել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 296 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Ընդգծվել է, որ 2017 թ. համեմատ պետական բյուջեի եկամուտները գրեթե կրկնապատկվել են:

 

Ըստ պատասխանատուների, 2023 թ. բնորոշվել է որպես ստվերի դեմ պայքարի արդյունավետ տարի. Կառավարության ծրագրով սահմանված թիրախը, ըստ որի՝ 0.5 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է բարելավվեր, կատարվել է առնվազն այդ չափով՝ ըստ առկա կանխատեսման: Բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ, բացառությամբ բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիի՝ հիմնականում պայմանավորված մետաղների միջազգային գներով:

 

Զեկուցվել է, որ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%-ով: ԱԱՀ-ի գծով վերադարձը կազմել է 288.4 մլրդ դրամ՝ 75.4 մլրդ դրամով կամ 35.4%-ով գերազանցելով 2022-ի ցուցանիշը: Հատկանշական է, որ վերադարձված եկամտային հարկի գերակշիռ մասը կազմում է հիփոթեքի գծով վերադարձը. էլեկտրոնային հարթակի միջոցով 2023-ին 38 911 շահառուի վերադարձվել է 52 մլրդ դրամ եկամտային հարկ՝ 2022-ի ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: Հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով) տվյալներով իրականացվել է 648.7 մլն գործարք` 12.2 տրլն դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 45 մլն գործարքով և 2.1 տրլն դրամով։ Գրանցվել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի ռեկորդային աճ. եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով, միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ, աճը՝ 10,6%:

 

Հաշվետու տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից իրականացված 1186 համալիր հարկային ստուգման արդյունքում վերականգնվել է 38.4 մլրդ դրամ, իսկ ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքներով առաջադրվել է շուրջ 52.2 մլրդ դրամ լրացուցիչ պարտավորություն, այդ թվում՝ թեմատիկ ուսումնասիրություններով՝ 9.4 մլրդ դրամ: Իրականացված 82 752 վերլուծությունների արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 45.6 մլրդ դրամ հարկ:

 

Տեղեկացվել է, որ հարկ վճարողների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ընդլայնման նպատակով մի շարք նախաձեռնություններ են իրագործվել: Մասնավորապես, ստուգումների և ուսումնասիրությունների փաստաթղթերը հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով փոխանակման համակարգի ներդրման արդյունքում արդեն իսկ անձնական գրասենյակի միջոցով փոխանակվել է շուրջ 170,000 փաստաթուղթ: Համակարգը հնարավորություն է տալիս ապահովել փաստաթղթերի ստացման հասցեականություն, նպաստում է հարկ վճարող-հարկային մարմին շփման արդյունավետության բարձրացմանը: Մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների վերադարձը ֆիզիկական անձանց իրականացվում է ինքնաշխատ՝ գումարները փոխանցելով մասնակիցների բանկային հաշիվներին: Գործընթացի ավտոմատացման արդյունքում վերացել է նաև հարկային մարմին դիմելու անհրաժեշտությունը, էականորեն կրճատվել է սոցիալական վճարների գումարների վերադարձման ժամկետը:

 

Ներկայացվել են մաքսային համակարգում 2023-ին իրականացված աշխատանքները և բարեփոխումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարության պարզեցումներին: Նշվել է, որ տարանցման հայտարարագրման գործընթացի պարզեցման արդյունքում նախկինում հավաքական բեռների յուրաքանչյուր միավորի համար տարանցման հայտարարագիր ներկայացնելու փոխարեն այժմ հնարավորություն է ստեղծվել ամբողջ բեռի համար ներկայացնել մեկ հայտարարագիր: Արդյունքում, ՊԵԿ գնահատմամբ` տարացման հայտարարագրի կազմման վրա ծախսվող ժամանակահատվածը կրճատվել է շուրջ 40%-ով: Նախորդ տարվա ընթացքում կատարելագործվել է նաև նախնական մաքսային հայտարարագրման համակարգը, մասնավորապես, այդ համակարգից օգտվողների շրջանակն ընդլայնելու նպատակով վերանայվել են սահմանային մաքսային կետերից ապրանքների բացթողնման չափանիշները: Մասնավորապես, եթե մինչև 2023թ. հունվարի 1-ը համակարգից կարող էին օգտվել այն հարկ վճարողները, որոնց կողմից նախորդ 365 օրվա ընթացքում ներմուծված ապրանքների արժեքը կազմել էր առնվազն 150 մլն դրամ և որի 50 տոկոսը որոշվել է մաքսային արժեքի որոշման 1-ին մեթոդով, ապա 2023թ. հունվարի 1-ից նշված 150 մլն դրամի արժեքային շեմը հանվել է: Արդյունքում` 2023թ-ի ընթացքում նախնական հայտարարագրման դեպքերը նախորդ տարվա համեմատ 2284-ից հասել են 6685-ի, այսինքն աճել են շուրջ 3 անգամ:

 

Իսկ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման շարունակականությունն ապահովելու շրջանակում 2023-ին ամբողջությամբ ներդրվել է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգը, որը հնարավորություն է տալիս ներմուծման կամ արտահանման գործընթացում լիազոր մարմիններից բոլոր թույլտվությունները ստանալ մեկ հարթակի միջոցով` էլեկտրոնային եղանակով՝ առանց լիազոր մարմիններ այցելության: Արդյունքում` 2023 թ. ընթացքում համակարգի միջոցով տրամադրվել է 91810 թույլատվական փաստաթուղթ (2022թ.-ին` 771), ինչը գերազանցում է 2022 թ. ցուցանիշը` 91039-ով կամ 119 անգամ: Մաքսային ռիսկերի պրոֆիլների շարունակական կատարելագործման արդյունքում 2023թ.` 2022 թ. համեմատությամբ աճել է «կանաչ» ուղղով բացթողումների քանակը, մասնավորապես` եթե 2022 թ. ընդհանուրի մեջ «կանաչ» ուղղով բացթողումը կազմում էր 43%, ապա 2023 թ. այն կազմել է 61%:

Զեկուցվել է, որ ՊԵԿ նախաձեռնությամբ՝ Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները: Նախատեսվել է, որ պահեստները պետք է ունենան մաքսային մարմնի տեղեկատվական բազային հասանելի էլեկտրոնային մի շարք համակարգեր: Ներկայացվել է նաև մաքսային մարմնի նոր կառուցվածքն ու կադրերի ներգրավման գործընթացը:

 

Անդրադառնալով սահմանային անցակետերի արդիականացման ծրագրերին՝ տեղեկացվել է, որ 2023 թ. ընթացքում մեկնարկել են Մեղրիի անցակետի վերակառուցման, ինչպես նաև Բագրատաշենի անցակետի կապիտալ նորոգման աշխատանքները: Ավարտին են հասցվել Մարգարայի անցման կետի շինարարական աշխատանքները, ընթացիկ նորոգման է ենթարկվել նաև Գոգավանի անցման կետը:

 

Այնուհետև ներկայացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ու միջազգային համագործակցության ոլորտներում իրականացված աշխատանքները: Թվայնացման ոլորտի ձեռքբերումներից առանձնացվել են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման, ինչպես նաև տվյալների վերլուծության գործիքակազմի ներդրման և ընդլայնման, այդ թվում՝ վիրտուալ վարչարարության ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները: Ներկայացվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացը, զեկուցվել է, որ համակարգի ծրագրավորման աշխատանքները նախատեսվում է ավարտել մարտին: Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և ընտանիքի անդամների համար կրթական և առողջապահական ոլորտներում կատարած սոցիալական ծախսից: Հարկային և մաքսային մարմիններում զուգահեռաբար ներդրվել և կատարելագործվել են նաև մի շարք էլեկտրոնային հարթակներ, այդ թվում՝ մաքսային իրավախախտումների միասնական շտեմարանը, հետբացթողումային ստուգումների համակարգը, ծանուցումների համակարգը, e-invoicing նոր համակարգը, որտեղ ստեղծված են հաշվարկային փաստաթղթերը դուրս գրելու առավել հարմարավետ գործիքներ: Ներդրվել է նաև տրանսֆերային գնագոյացման հաշվառման համակարգը․ վարչարարությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Առաջիկայում կներդրվի նաև մաքսային հսկողության գոտիներում ապրանքների հաշվառման համակարգը: Իսկ տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից: Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարի ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր:

 

Միջազգային համագործակցության ուղղությամբ ևս կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել, մասնավորապես, Հայաստանը միացել է կրիպտոակտիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման ՏՀԶԿ-ի կողմից մշակված նոր միջազգային ստանդարտին, ինչպես նաև Ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման համակարգին. հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը կիրականացվի 2025 թվականից: Հայաստանը ստանձնել է նաև Ասիական նախաձեռնության համանախագահությունը՝ 2024-2026 թթ. ժամանակահատվածում: Իսկ ՊԵԿ շնագիտական կենտրոնի կարողությունների ընդլայնման նպատակով ԱՄՆ աջակցությամբ կառուցվել է կենտրոնի նոր մասնաշենքը:

Ներկայացվել են ՊԵԿ վարչարարության արդյունքային ցուցանիշներն ու դրանց դինամիկան, հարկ վճարողների կարգապահության բարելավմանն ուղղված ծրագրերը, կոմիտեի կողմից նախաձեռնված օրենսդրական կարգավորումների կատարելագործմանն ուղղված աշխատանքները: Զեկուցվել է, որ երկրորդ տարին անընդմեջ, 2023-ին ևս հարկ վճարողների շրջանում իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատման հարցում, որին մասնակցել են 886 կազմակերպություն (ԱՁ) և ինքնուրույն հարկ վճարող (ֆիզիկական անձ): Ըստ արդյունքների, ՊԵԿ գործունեությունը դրական են գնահատել հարկային մարմնի մասով հարցման մասնակիցների 87.2%-ը, մաքսային մարմնի մասով` 78.0%-ը, իսկ ընդհանուր հարցման մասնակիցների՝ 84.4%-ը:

 

Զեկուցվել է նաև, որ նախորդ տարվա ընթացքում կատարելագործվել է ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների գնահատման ավտոմատացված համակարգը: Առաջին անգամ ստուգումների տարեկան ծրագիրը կազմվել է նաև արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների միջոցով: Միջազգային առաջավոր փորձի հիման վրա ՊԵԿ-ում ներդրվել է հարկային ու մաքսային կարգապահական ռիսկերի կառավարման համակարգը, որը շարունակաբար կատարելագործվում է: Շարունակաբար կատարելագործվում է նաև օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը. 2023թ.-ին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է տրամադրվել 81 տնտեսավարող սուբյեկտի: Միաժամանակ, օրինապահ հարկ վճարողների հավաստագիր ունեցող հարկ վճարողների նկատմամբ մաքսային մարմնի կողմից մեղմ վարչարարություն իրականացնելու վերաբերյալ ընդունվել են նոր որոշումներ:

 

Խորհրդակցությանը ներկայացվել են Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023-ին իրականացված աշխատանքները: Նախորդ տարվա ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: 2023 թ. ընթացքում հայտնաբերված սերվերային համակարգում առկա տվյալների ուսումնասիրության արդյունքում հաստատվել է 66.1 մլրդ դրամի թաքցված իրացման շրջանառություն, պետությանը պատճառված վնասը կազմել է 20․8 մլրդ դրամ, որից 2023 թ. վերականգնվել է 8․9 մլրդ դրամը:

 

Մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում, 2023-ին՝ 2022-ի համեմատ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ապահովվել է բացահայտումների դինամիկ աճ՝ ՀՀ-ում առավել շրջանառվող թմրամիջոցների մասով: Ընդհանուր առմամբ, բացահայտվել է մաքսանենգության 393 դեպք, իսկ 2022-ին՝ 351 դեպք:

Հարկային և մաքսային համակարգերում շարունակվում են նոր՝ բարեվարքության ստուգման մեխանիզմով կադրերի ընդունելության, պատրաստման և համալրման գործընթացը: Մաքսային ծառայողների բարեվարքության ուսումնասիրության արդյունքում 77 մաքսային ծառայող չի հաղթահարել բարեվարքության հարցազրույցի փուլը: Իսկ 2023-ի ընթացքում իրականացված 57 ծառայողական քննության արդյունքում 55 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության, 4 աշխատակից ազատվել է ծառայությունից։

 

Ներկայացվել են նաև առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարկային կարգապահության բարելավմանը (դատական պրակտիկա, ծախսերի փաստաթղթավորում, տրանսֆերային գնագոյացում), տեղեկատվության աղբյուրների ընդլայնմանը (ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում, կրիպտոակտիվներ), ռիսկերի համակարգի ու միջազգային հարկային ռիսկերի նոր ընթացակարգերի ներդրմանը և միջազգային համագործակցությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ՊԵԿ-ում աշխատանքի կատարողականի հիման վրա խրախուսական համակարգի կատարելագործման մեխանիզմներին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
13.05.2024
RUB4.240.04
USD387.64-0.37
EUR417.91-0.33
GBP485.83-0.42
CAD283.42-0.19
JPY24.87-0.04
CNY53.58-0.13
CHF427.48-0.46