Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլայի և Մասդար ընկերության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի համակարգող Մուհամմեդ Ալ Շեհիի հետ պայմանավորվել է խորացնել հետագա գործակցությունը՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը 2023-ին հասել է 2.8 մլրդ դոլարի, ինչը Էմիրությունները դարձնում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը:
Մինչև 2023-ի սեպտեմբերի վերջը ԱՄԷ-ից ներդրումների հոսքը կազմել է շուրջ 135 235.1 մլն դրամ, որից ուղղակի համախառն հոսքերը՝105 192.0 մլն դրամ։
«Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև գործարար և միջպետական գործակցությունը շարունակում է ընդլայնվել», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին, մրցույթի արդյունքներով, ՀՀ կառավարությունը «Մասդար» ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել Թալին քաղաքի շրջանում 200 ՄՎտ հզորությամբ <Այգ-1> ֆոտովոլտային էլեկտրակայան կառուցելու մասին։
Ս.թ. հուլիսին «Մասդար» ընկերությունը հաղթող էր ճանաչվել այդ ֆոտովոլտային արդյունաբերական կայանի կառուցման նախագծերի մրցույթում: Մրցութային առաջարկի համաձայն, ընկերությունն առաջարկել է բավականին ցածր սակագին ապագա արևային արտադրության օբյեկտից՝ 0,0290 դոլար 1կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց՝ առանց ԱԱՀ - ի։ Նշենք, որ "Այգ-1" կայանի կառուցմանն ուղղվել է 200 մլն դոլար, շահագործումը նախատեսված է 2025 թվականին: Բաժնետոմսերի 85% - ի շահառու է դարձել «Մասդար» ընկերությունը , իսկ բաժնետոմսերի 15% - ը պատկանում է Պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ):
«Մասդար»-ը ԱՄԷ-ի Mubadala Investment Company-ի դուստր ձեռնարկությունն է, որի ընդհանուր ակտիվները կազմում են 220 միլիարդ դոլար, և աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է
էներգիայի վերականգնվող աղբյուրների բնագավառում:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |