Արմինֆո. Այսօրվանից վաճառքի կհանվեն 00 ո 000 ավտոհամարանիշները։ Այդ մասին փետրվարի 1-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, իշխանությունների խնդիրն է ապահովել այդ աճուրդների առավելագույն մուտքերը պետբյուջե, բայց, իհարկե, գները պետք է մատչելի լինեն: Ընդ որում, վարչապետն ակնկալում է, որ աճուրդը կշարունակվի մինչև վերջին առավելագույն պահը, իսկ համարանիշըը պետք է վաճառվի առաջարկվող ամենաբարձր գնով: "Մենք գիտենք, որ նման համարանիշների սիրահարները Հայաստանում քիչ չեն, այնպես որ բոլորին մաղթում ենք հաճելի ժամանց", - հայտարարել է Փաշինյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 1-ից Հայաստանում նոր ավտոհամարանիշները կվաճառվեն էլեկտրոնային աճուրդով: Փաշինյանը հայտարարել է, որ էլեկտրոնային հարթակում պետք է վաճառքի հանվեն և նոր, և հին համարանիշներ՝ զրոներով և առանց դրանց։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն էլ, իր հերթին, նշել է, որ մարդկային գործոնը բացառվելու է, աճուրդը լինելու է բացառապես էլեկտրոնային:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |