Արմինֆո. Մեր ընկերությունները պետք է առաջինը, ոչ թե վերջինը, օգտագործեն արհեստական բանականության հնարավորությունները։ Այդ մասին "Արհեստական բանականությունը բիզնեսի համար" համաժողովի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշել է, որ արհեստական բանականությունը շրջադարձային նշանակություն ունի ինչպես տնտեսության, այնպես էլ մարդկության համար, ավելին, ԱԲ-ն աշխատանքի արտադրողականության բարձրացման հզոր գործոն է, որը համահունչ է Էկոնոմիկայի նախարարության հիմնական նպատակին: "Կոչ եմ անում բիզնեսը համաժողովին վերաբերվել որպես լավ հնարավորության՝ արտադրողականության բարձրացման, արդիականացման , մրցունակության բարձրացման ուղղությամբ քայլերի իրականացման համատեքստում", - ասել է Քերոբյանը:
Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ կառավարությունը որոշում է կայացրել սուբսիդավորել վարկերը եւ դրամաշնորհներ տրամադրել ավանդական ձեռնարկություններին, որոնք ցանկանում են գնալ թվային փոխակերպման ուղղությամբ, այդ թվում՝ կիրառել արհեստական բանականության գործիքներ:
Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը համաժողովի կազմակերպիչներից էր: Միջոցառման նպատակն էր մեկ հարթակում հավաքել արհեստական բանականության ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին և փորձագետներին ՝ ուսումնասիրելու ԱԲ ոլորտի առաջատար ռազմավարություններն ու լուծումները, որոնք կարող են հեղափոխել բիզնես գործառնությունները: Համաժողովի բանախոսների թվում էին Embodied ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Փիրջանյանը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |