Արմինֆո. Հայաստանի արդյունաբերական հատվածի տարեկան աճի տեմպերը դանդաղել են 7,9%-ից մինչեւ 4,1%՝ 2023 թվականի հունվար-դեկտեմբերին կազմելով 2,7 տրլն դրամ (7 մլրդ դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են 11,6% - ով ՝ մինչև 364,6 մլրդ դրամ (900,8 մլն դոլար)։
Հանքարդյունաբերության և բաց հանքերի մշակման ոլորտում 2023թվին 2022թվի համեմատ անկումն արագացել է մինչև 6,4% (մեկ տարի առաջվա 3,2% - ից)՝ ապահովելով 463.2 մլրդ դրամ ծավալ։ Միայն դեկտեմբերին հանքարդյունաբերության հատվածն ապահովել է 35 մլրդ դրամ արտադրության ծավալ ՝ ամսական 7,9% աճով։
Մշակող արդյունաբերության ծավալի տարեկան աճի տեմպերը դանդաղել են՝ 13,5%-ից մինչեւ 6,7%՝ կազմելով 1,9 տրլն դրամ: Միայն դեկտեմբերին մշակող արդյունաբերության արտադրության ծավալներն աճել են 11,8%-ով՝ մինչև 293.4 մլրդ դրամ։
Ըստ վիճակագրական տվյալների՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակված օդի մատակարարումների տարեկան աճը 0,9%-ից արագացել է մինչև 6,3%՝ ապահովելով 320.3 մլրդ դրամ ծավալ։ Միայն դեկտեմբերին արձանագրվել է 14.8% աճ՝ մինչև 33.7 մլրդ դրամ։ Ընդ որում, էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումն ու բաշխումը տարվա ընթացքում աճել են 9,8% - ով, մինչդեռ, գրեթե նույնքան (9,5% - ով) նվազել է գազի արտադրությունը, գազամատակարարման համակարգերի միջոցով գազային վառելիքի բաշխումը
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |