Արմինֆո. "Շիրակ Ավիա" ավիաընկերությունը հաղորդել է Երևան-Տյումեն չվերթի մեկնարկի մասին: Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն, այդ ուղղությամբ ավիափոխադրումները կիրականացվեն 2024 թվականի մարտի 31-ից մինչև հոկտեմբերի 26-ը:
Հիշեցնենք ,որ "Շիրակ Ավիա" ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 2019 թվականին:
2021 թվականի հունվարին ընկերությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է շահագործողի վկայական (AIR OPERATOR CERTIFICATE) am AOC 072 համարը, որը "Շիրակ Ավիա" ՍՊԸ-ի կարգավիճակը փոխել է ավիաընկերության և որը թույլ է տալիս շահագործել քաղաքացիական օդանավեր։
2021 թվականի հոկտեմբերին ավիաընկերությունը ՔԱԿ-ից ստացել է կանոնավոր առևտրային ավիափոխադրումների իրականացման վկայական (REGULAR COMMERCIAL AIR SERVICES CERTIFICATE) համար 04, որը թույլ է տալիս ավիաընկերությանը կատարել կանոնավոր ավիաչվերթներ հետևյալ ուղղություններով՝ < Զվարթնոց > օդանավակայանից. Երևան-Մոսկվա-Երևան, Երևան-Կրասնոդար-Երևան, Երևան-Դոնի Ռոստով-Երևան, Երևան-Սոչի-Երևան, Երևան-Սամարա-Երևան, Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան; < Շիրակ > օդանավակայանից ' Գյումրի-Մոսկվա-Գյումրի, Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, Գյումրի-Սոչի-Գյումրի, Գյումրի-Սամարա - Գյումրի, Գյումրի-Սանկտ Պետերբուրգ-Գյումրի
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |