Արմինֆո.Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 21,3% մասնաբաժնով (31.12.2023 թ․):
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով` 31.12.2023-ի դրությամբ կազմելով ավելի քան 233 մլրդ դրամ:
Նշենք, որ նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնված բնակարանների հիփոթեքային վարկերի ավելի քան 45%-ը տրամադրվել է օնլայն: Հատկանշական է, որ նույն ցուցանիշը դեկտեմբեր ամսին կազմել է արդեն 51%։
Հիշեցնենք, որ Ամերիաբանկի estate.ameriabank.am հարթակը հնարավորություն է տալիս առաջնային շուկայից բնակարան գնելու ամբողջ ուղին անցնել օնլայն՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության: Ներկայումս հարթակում ներկայացված է 90-ից ավելի շենք՝ ավելի քան 1650 բնակարանով ու առանձնատնով։
Մանրամասները` հոլովակում:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |