Արմինֆո. Transavia ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն- Երևան- Լիոն երթուղով չվերթերը:
Ինչպես հաղորդում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը, թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝ նաև չորեքշաբթի) օրերին: Ավիատոմսերը հասանելի են ավիաընկերության կայքում՝ transavia.com:
Հիշեցնենք, որ Transavia-ն նիդերլանդական բյուջետային ավիաընկերություն է, որը մտնում է Air France-KLM հոլդինգի մեջ ։ Հիմնված է Ամստերդամի օդանավակայանում: Ունի Transavia France-ի դուստր ձեռնարկություն։ Ավիաընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է նաև Հարլեմմերմեր քաղաքի Սխիպհոլ օդանավակայանում։ Transavia ավիաընկերությունը Նիդերլանդներում ունի հինգ հիմնական հանգույց՝ Ամստերդամի, Ռոտերդամի, Գրոնինգենի, Մաստրիխտի և Էյնդհովենի օդանավակայանները, որտեղից փոխադրողը կանոնավոր և սեզոնային թռիչքներ է իրականացնում դեպի Ավստրիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Իտալիայի, Իսպանիայի, Մարոկոյի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի քաղաքներ: Իսկ Transavia France դուստր ընկերությունն իր հանգույցն ունի Փարիզի Օրլի օդանավակայանում։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |