Արմինֆո.Մեծ է հավանականությունը, որ 2024 թվականի բանկային փոխանցումների ներհոսքը կնվազի մոտավորապես 15 տոկոսով, իսկ արտահոսքը կշարունակի աճել։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Աղասի Թավադյանը:
«Փողերը արդեն չեն մտնում, փողերը դուրս են գալիս․․․ 2023 թվականին Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների 69,3 տոկոսը (3 946 մլն դոլար) ստացվել է Ռուսաստանի Դաշնությունից, 11,6 տոկոսը՝ ԱՄՆ-ից (663 մլն դոլար): 2023 թվականին Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումների 81.4 տոկոսը եղել են ոչ առևտրային նպատակներով։ Ընդհանուր բանկային փոխանցումները 2023 թվականին գրանցել են 9,7 տոկոս աճ՝ 2022 թվականի զգալի 2,5 անգամ աճի համեմատ: Այնուամենայնիվ, նկատվում է բանկային փոխանցումների կտրուկ անկում 2023 թվականի կեսից: Նշեմ նաև որ 2023 թվականին 55 տոկոսով ավելի շատ փող է դուրս եկել բանկային համակարգով 2022-ի համեմատ։ Մեծ է հավանականությունը, որ 2024 թվականի բանկային փոխանցումների ներհոսքը կնվազի մոտավորապես 15 տոկոսով, իսկ արտահոսքը կշարունակի աճել», - գրել է Թավադյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2023 թվականին ֆիզիկական անձանց փոխանցումների ներհոսքը կազմել է 5.696 մլրդ դոլար՝ տարեկան 9.7% աճով, արտահոսքը՝ 4.041 մլրդ՝ տարեկան 55% աճ։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |