Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Մխիթար Հայրապետյանը կարևորել է նախարարության գործունեության բոլոր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջիկա ռազմավարական ծրագրերին, նախաձեռնություններին, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համագործակցության խնդրահարույց թեմաներին։
Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ փոխադարձ շահավետ և արդյունավետ համագործակցության համար առկա է մեծ ներուժ, ուստի Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունն ինչպես արդեն նախանշված, այնպես էլ նոր ուղղություններով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, գործակցության նոր հնարավորություններին, ռուսական ոլորտային ընկերությունների ներկայացվածությանն ու գործունեությանը Հայաստանում, երկուստեք մասնակցությանը ոլորտային ցուցահանդեսներին և մի շարք այլ թեմաների։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել լայն օրակարգով շարունակելու կառուցողական քննարկումները համագործակցության շուրջ։
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |