Արմինֆո.ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրված ցավալի դեպքի հանգամանքների բացահայտմանը նպաստելու նպատակով, ստուգում է իրականացնել «Ջերմուկ» հանքային ջրի արտադրող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում:
Ինչպես ասվում է ՍԱՏՄ պաշտոնական հայտարարությունում, ստուգման ընթացքում արձանագրվել է, որ արտադրվող սննդամթերքը նույնական է ըստ անվանման, տեսողական, զգայորոշման և վերլուծական մեթոդով։
«Հստակեցվել է, որ արտադրական շինություններում չեն պահվում սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող ցանկացած նյութ և պարագա, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր, բացառությամբ արտադրական շինությունների և սարքավորումների ընթացիկ լվացման և ախտահանման համար անհրաժեշտ լվացող և ախտահանող միջոցների։
Ընդունվող հումքը համապատասխանել է դրա անվտանգության պահանջներին և ունեցել անվտանգությունը հավաստող փաստաթղթեր։
Սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող պարենային (սննդային) հումքը և բաղադրիչները պահվել են այդ հումքի և բաղադրիչների փչանալը կանխարգելող և դրանց՝ աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում։
Ակնհայտ է դարձել, որ չի արտադրվում վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր:
Ներկայացվել են բոլոր հիմքերը, որոնք հիմնավորում են, որ «Ջերմուկ» հանքային ջրի արտադրության գործընթացների իրականացման ժամանակ, արտադրողի կողմից մշակվել, իրականացվում և պահպանվում են վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (НАССР — Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը։ Ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել», - ընդգծվում է հայտարարությունում:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |