Արմինֆո.Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը, պրոդուկտների ու ծառայությունների փոփոխություններին և նպաստելու են հաճախորդների ֆինանսական փորձառության շարունակական բարելավմանը:
Հարցումներն իրականացվելու են Հայաստանում կիրառվող, լավագույնը համարվող SatisfAI հաճախորդների փորձառության կառավարման հարթակի միջոցով՝ միջազգային հանրահայտ NPS մեթոդաբանությամբ։
NPS հարցումը ընկերության հանդեպ հաճախորդների հավատարմության և բավարարվածության աստիճանը պարզելու նպատակով կիրառվող լայնորեն տարածված և ընդունված մեթոդաբանություն է, որը հնարավորություն է տալիս բացահայտել Բանկի աշխատելաոճի, նրա առաջարկած պրոդուկտների և ծառայությունների ուժեղ և թույլ կողմերը, կատարել անհրաժեշտ փոփոխություններ բարձրակարգ սպասարկման ապահովման, հաճախորդների պահանջներին և կարիքներին համապատասխան ծառայությունների ներդրման նպատակով:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |