Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 0,25 տոկոսային կետով ՝ 8,75% - ից մինչեւ 8,5%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցման մասին որոշումը կայացվել է ՀՀ ԿԲ խորհրդի մարտի 12-ի նիստում:
Ըստ այդմ, նույնքան նվազեցվել են լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները՝ 10,25% - ից մինչև 10%, իսկ բանկերից ներգրավված ավանդների գծով' 7,25% - ից մինչև 7%:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0,9% գնանկում՝ 2023թ. հունվարի 8,1% գնաճային ցուցանիշի դիմաց: 2021թ. հունվարի համեմատ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող բազային ցուցանիշը նույնպես գնանկումային է ՝ 0,4%, 2022թ. հունվարի 9,1% գնաճային ցուցանիշի դիմաց: 2024թ. փետրվարին, ըստ վիճակագրական տվյալների, սպառողական գները նույնպես նվազել են՝ տարեկան 1,7%-ով (2023թ. փետրվարի գնաճային 8,1% - ի դիմաց), իսկ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող փետրվար ամսվա բազային ցուցանիշը դեռևս հրապարակված չէ (2023թ. փետրվարի գնաճային 8,4% - ի դիմաց)։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |