Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Թանոս Արվանիտիսին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ Հայաստանի համագործակցությունը՝ անդրադառնալով համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում կատարված բարեփոխումներին, այդ թվում ընդգծելով կանխիկի կրճատման, ինչպես նաև եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը՝ անդրադառնալով պետություն-մասնավոր գործընկերության, հանրային ներդրումների կառավարման և բյուջետային գործըթնացների արդյունավետության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5 տոկոսից մինչեւ 6 տոկոս (2023 թվականի փաստացի 8,7 տոկոս աճի դիմաց)՝ 2025 թվականին տեմպերի մինչեւ 5,2 տոկոս դանդաղմամբ։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |