Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023 12:47
Արմինֆո. Հայաստանը ևս կես տարով կերկարաձգի երրորդ երկրներից ցեմենտի և կլինկերի ներմուծման սահմանափակումները։ Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության նիստում։ >>>
|
Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023 15:58
Արմինֆո. ՀՀ կառավարությունը ՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, առաջարկում է վեցամսյա արգելք սահմանել սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի ՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման համար: Հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում։ >>>
|
Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023 15:51
Արմինֆո. Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները, բացառությամբ՝ ԵԱՏՄ երկրների։ Այդ մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ պատասխանելով վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման վերաբերյալ հարցին։ >>>
|
Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023 12:34
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է դադարեցնել եկամտահարկի գծով փոխհատուցումները ֆիզիկական անձանց, որոնք ուշացրել են եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելը: Փաստաթուղթը դեկտեմբերի 6-ին հրապարակվել է իրավական ակտերի e-draft.am միասնական պորտալում և դեկտեմբերի 20-ի կեսօրին նախաձեռնությանը դեմ է քվեարկել հարցվածների 87 տոկոսը։ >>>
|
Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023 18:35
Արմինֆո. Համաշխարհային մրցունակության (World Competitiveness Ranking) վարկանիշում առաջին անգամ Հայաստանը զրոյական կետից կբարձրանա՝ շուկայի կապիտալիզացման ցուցանիշով: Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ՀԷՑ-ի 32 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի թողարկմանը նվիրված միջոցառման ժամանակ։ >>>
|
Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023 17:56
Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով Հայաստանում աղքատության մակարդակն էապես կնվազի։ Հայաստանի հանրային հեռուստատեսության հարցազրույցում նման կարծիք է հայտնել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ >>>
|
Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023 16:53
Արմինֆո. 2023-2025թթ. "Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ" ՓԲԸ-ի ներդրումների ծավալը կկազմի 6 մլրդ 780 մլն դրամ (առանց ԱԱՀ-ի): Այդ մասին ասվում է ներդրումային ծրագրում, որը քննարկվելու է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դեկտեմբերի 20-ի նիստում։ >>>
|
Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023 16:01
Արմինֆո. "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն, որը հանդիսանում է "Գազպրոմ"-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունը, 2024-2028 թվականներին նախատեսում է հանրապետության գազային ցանցում ներդնել ավելի քան 148,92 մլրդ դրամ (ավելի քան 350 մլն դոլար): Ընկերության ներդրումային ծրագիրը քննարկման առարկա կդառնա դեկտեմբերի 20-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ): >>>
|
Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023 15:36
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն (ՀԷՑ), որը մտնում է "Տաշիր" ընկերությունների խմբի մեջ, պատրաստվում է նոր ՝ 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացմանը: Այդ մասին հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ դեկտեմբերի 18-ին ընկերության 32 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկմանը նվիրված միջոցառման շրջանակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: >>>
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023 19:28
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.11.2023 թ. թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված 1700 թեթև մարդատար տրանսպորտային միջոց։ >>>
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023 16:26
Արմինֆո. ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը այս տարի կազմել է 41 տոկոս։ Այդ մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ <Կարծում ենք, որ հետագա տարիներին ապրանքաշրջանառությունը նույնպես կաճի։ Այս ամենով հանդերձ՝ մեր կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում և շատ ներդրումներ է կատարում արտաքին առևտուրը դիվերսիֆիկացնելու համար", - ասել է նա։ >>>
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023 16:06
Արմինֆո. «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: >>>
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023 15:32
Արմինֆո. Այսօրվանից ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտը կարգավորող փոփոխությունները։ Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը հաղորդել է, որ բոլոր նոր շինարարական ընկերությունները լիցենզիայի համար պետք է դիմեն արդեն նոր կարգի համաձայն, որտեղ սահմանված են նոր չափանիշներ, պահանջներ, իսկ գործողները դրա համար ժամկետ ունեն մինչև 2024 թվականի սեպտեմբերի 16-ը։ >>>
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023 12:40
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների համար Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է խորհրդատվական հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ >>>
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023 12:27
Արմինֆո. Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար: >>>
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023 12:00
Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել սակագնային արտոնություն տրամադրել ՝ հավի ձվի նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու տեսքով: >>>
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023 10:58
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև Վանաձորի Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում, Սիսիանի Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում, Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։ >>>
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023 10:47
Արմինֆո. «Վերին Լարս» հսկիչ անցակետը (վրաց - ռուսական սահման) բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: >>>
|
Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023 22:12
Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։ >>>
|
Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023 22:01
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի առաջարկած "Խաղաղության խաչմերուկ" նախագծին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը՝ դեկտեմբերի 15-ին Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում: >>>
|